Փողը ունի գին. կապրենք, կտեսնենք. Գևորգ Պապոյանը չի հասկանում Հովիկ Աղազարյանի տրամաբանությունը (տեսանյութ)
«Այս օրենքն ընդունելուց հետո 1 տարվա ընթացքում դրամային հիփոթեքային վարկերը 3 տոկոսով կավելանան, կապրենք՝ կտեսնենք»,- այսօր Ազգային ժողովի նիստում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին թիմակցի՝ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Գևորգ Պապոյանի առաջարկած օրենքի նախագծին:
Իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանի համոզմամբ, եթե քաղաքացին չունի արտարժութային եկամուտներ, ապա իր ռիսկերը կառավարելու համար պետք է վերցնի միայն դրամային հիփոթեքային վարկ:
«Բանկերն ապրանք են վաճառում՝ փող, այդ փողն ունի մի քանի տարատեսակ՝ դոլար, դրամ և այլն, հիմա, եթե մենք այն մյուսներն արգելում ենք, բնականաբար, իրենք մյուս ապրանքի գինը կբարձրացնեն»,- նման մտահոգություն հայտնեց Հովիկ Աղազարյանը:
Նախագծի համահեղինակ Գևորգ Պապոյանն էլ հակադարձեց թիմակցին՝ ասելով, որ մրցակցություն գոյություն ունի.