Ներողություն, բայց Ձեզ տեղն է. Գեղամ Մանուկյանը՝ Արցախի ԱԺ պատգամավորներին (տեսանյութ)
Բերեցին բերեցին, այդպես գովելով, լռելով, չարձագանքելով մտցրեցին տարածաշրջան, որտեղից այսօր էլ դուրս հանել չեն կարողանում։ ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«1999 թվականի Թուրքիան բերում եք, 2020 թվականի պատերազմի ընթացքում ամբողջական մասնակցություն ուենցած Թուրքիայի հետ համեմատո՞ւմ եք, նո՞ւյնն է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նաև դիմեց Արցախի ԱԺ բոլոր 5 խմբակցությունների պատգամավորներին. «Սիրելի գործընկերներ, կներեք այս ամբիոնից իշխանական տարբեր պատգամավորների ուղղակի մեր երկրի, մեր երկու հանրապետությունների, մեր ժողովրդի շահերին 180 աստիճան հակասող հայտարարությունների համար։
Բայց արցախցի սիրելի գործընկերներ, կուզեմ անկեղծ ասել՝ ձեզ տեղն է, հատկապես իշխանական խմբակցություններ։ Սիրելի պատգամավորներ, ձեզ տեղն է, քանի տարի ասում էինք, որ Հայաստանի իշխանության ղեկին հայ ժողովրդի, Արցախի շահերը չսպասարկող, հակառակն անող ուժ է, հույս ունեիք, որ ինչ-որ բան կարող եք փոխել։ Տեսաք՝ չեք փոխում, տեսաք՝ նույնիսկ ձեր ահազանգից հետո ավելի ահավոր հայտարարություններ են լինում»։