Ինչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ ՍահակյանԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համարԲաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ ՍահակյանԹուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ ՇարմազանովԱյրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալ
Մամուլ

Իմ եղբոր աշխատելու մեջ էնքան կոռուպցիոն ռիսկ եք տեսել, որ հիմա նրան գործից ազատելու են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ խորհրդարանը, ավելի ճիշտ՝ դրա ՔՊ-ական հատվածը, փակ-գաղտնի քվեարկությամբ անձեռնմխելիությունից զրկեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։ Այսինքն՝ բավարարեց գլխավոր դատախազի միջնորդությունը՝ համաձայնություն տվեց, որ քրեական հետապնդում իրականացվի պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ։ Քվեարկությանը մասնակցած ՔՊ-ականները միաձայն կողմ քվեարկեցին դատախազի միջնորդությանը։

Քվեարկության արդյունքները դեռ չէին հայտարարվել, երբ մենք հետաքրքրվեցինք քվեախցիկից նոր դուրս եկած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից՝ մտավախություն չունի՞, որ իր թիմակիցները կարող են տապալել քվեարկությունը, ու ոչ բոլորը կողմ կքվեարկեն դատախազի միջնորդությանը։ ԱԺ նախագահն ասաց՝ ոչ, չունի մտավախություն, եւ հավելեց՝ միասնական որոշում ունեն, որ բոլորը կողմ են քվեարկելու։ Այսպես` զինվորի նման, կատարելու են վերեւից իջած հրահանգը:

- Պարոն Սիմոնյան, ենթադրում ենք՝ հետեւել եք դատախազի ելույթի արձագանքներին, մամուլի հրապարակումներին, որ իրավական առումով չհիմնավորված, մերկապարանոց մեղադրանքներով զեկույց էր։ Դա է վկայում նաեւ այն, որ Սեյրան Օհանյանը կարող էր Քրեական օրենսգրքի վաղեմության ժամկետից օգտվել, բայց չի օգտվել, քանզի վստահ է, որ հաղթելու է դատարանում։

- Դրա համար դատավարություն գոյություն ունի, ես չեմ ուզում ինձ վրա վերցնեմ դատարանի գործառույթ, եւ Ազգային ժողովը շատ կարեւոր է, որ մարդիկ հասկանան՝ Ազգային ժողովը չի զբաղվում վճիռ կայացնելով կամ որոշելով, որ Սեյրան Օհանյանը կամ որեւիցե մեկը մեղավո՞ր է, թե՞ ոչ։ Ազգային ժողովը հնարավորություն է տալիս իրավապահ մարմիններին՝ քննություն իրականացնել, եւ էն փաստը, որ Սեյրան Օհանյանը հրաժարվել է, ենթադրում եմ՝ դրդապատճառն այն է, որ ինքն ուզում է ապացուցել, որ նույնիսկ նման խոսակցությունները տեղ չունեն։ Եթե դա իրականություն է, միայն ուրախ պետք է լինենք։

- Բայց դուք դահլիճում այնպես էիք խոսում, կամ դատախազն այնպես էր ներկայացնում հարցը, որ կարծես մեղադրական դատավճռով էր եկել, ու արդեն մարդուն հանցագործ էիք դարձրել։

- Ինչքան էլ խոսենք, մենք կարող է շատ բան խոսենք, բայց դատարանն իր որոշումն է կայացնելու։ Հիմա Ձեզ թվում է՝ դատավորը նստելու է նայի, ասի՝ տեսնենք, օրինակ, պատգամավոր էսինչն էսպես է խոսել, ուրեմն ես էդպե՞ս որոշում կայացնեմ։

- Այս ամենը մարդիկ քաղաքական շոու են որակում, ասում են՝ այս իրավիճակում արհեստածին քրեական գործ է հարուցվել, երեք տարի է՝ այդ գործի վարույթը գնում էր, ու հիմա հանկարծ որոշեցիք հիշել դրա մասին։

- Իսկ ե՞րբ պետք է հիշեին որեւիցե գործ, որ էդ նույն նախադասությունը չասեին։ Եվ ես երեկ դրան արձագանքել եմ, ես չեմ կարծում, որ էդ դատավարությունը կամ էս լսումները, կամ որեւիցե մի բանը հիմնական խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղի։ Էդ առումով ընդդիմությունը եւ, մասնավորապես, պարոն Օհանյանը գերագնահատում են էդ դեպքը։

- Մամուլում, տարբեր հարթակներում ձեր իշխանության կողմից թույլ տրված ենթադրյալ առերեւույթ հանցագործությունների մասին էլ են հրապարակումներ լինում, եւ դրանց հետ կապված որեւէ գործընթաց չի սկսվում։ Բայց հենց նախկիններին է գործը հասնում, դատախազն ամեն ինչ հանկարծ բացահայտում է։

- Եթե տենց կոնկրետ օրինակներով գնանք, էսօր միայն իշխանության ներսում հանցագործությունների մեջ մեղադրվող մարդիկ են, որոնք մեծ մասամբ կալանավորված են եւ գտնվում են բանտում։ Նրանք էն մարդիկ են, որոնք հեղափոխությունից հետո եղել են իշխանության մաս եւ օրենք են խախտել։

- Բայց «խոշոր ձկները» միշտ ազատության մեջ են մնում։

- Ես դատախազը չեմ, ես Ազգային ժողովի նախագահն եմ եւ չեմ կարծում, որ․․․

- Դուք դատախազ չեք, բայց Ձեր թիմակիցները դատախազից ավելի մեծ ֆունկցիա էին իրենց վրա վերցրել ու մատ էին թափ տալիս նախկինների վրա, թե էսպես եք արել, բանակը թալանել եք։

- Նրանք քաղաքական գործիչ են, քաղաքական գործչի գործը գնահատական տալն է։

- Երբ տիկին դատախազն ասում է, որ անպիտան շենք է եղել այն զորամասը, որը վաճառել է Սեյրան Օհանյանը, եւ պատգամավորներն էլ օգնում էին, որ ճշմարտությունը բացահայտվեր, այսինքն՝ ընդունում էին, որ այդ շենքն անպիտան է եղել ու հետո որեւէ մեկի կողմից չի իրացվել, որեւէ մեկի օբյեկտը կամ գիշերային ակումբը չի դարձել, հիմա ուզում եմ հասկանալ՝ դրանով բանակը թալանե՞լ են։

- Եկեք մի բան ֆիքսենք․ էն, ինչ էստեղ ասվում է, քաղաքական գնահատականներ են, էդ գնահատականները կարող են լինել ծայրահեղ։ Ընդդիմությունն էլ լրիվ հակառակ բաները կարող է ասել։

- Հիմա Դուք՝ որպես քաղաքական գործիչ, կարո՞ղ եք էդ գնահատականներին արձագանքել, որ երբ Գեւորգ Պապոյանն ասում է՝ այդ զորամասը, իսկ ըստ դատախազի՝ անպիտան զորամասը, վաճառել են, այ, դրա համար էլ այսօր Ազատ գյուղի զորամասում այրված զինվորները մնալու նորմալ տեղ չունեին։ Մեկը մյուսի հետ կապ ունի՞, կարելի՞ է այդ աստիճանի մանիպուլացնել ամեն ինչ, եւ արդյո՞ք դա քաղաքական գնահատական է։

- Խոսքը նրա մասին չէ, որ զորամաս է վաճառվել կամ ինչ-որ պետական գույք է օտարվել, խոսքը նրա մասին է, թե ինչ ձեւով է դա արվել, ինչ գումարով է արվել, ում միջոցով է արվել, եւ ուր են գնացել էդ գումարները։ Պետական գույքը փոխանցվել է մի զինվորականի, որը տարել եւ գրավադրել է դա բանկում շատ ավելի մեծ գումարով։

- Իսկ Սեյրան Օհանյանն ի՞նչ կապ ունի դրա հետ։

- Ես հիմա քրեական գործի մանրամասներով հո չե՞մ զբաղվելու։

- Բայց նույնկերպ այսօր էլ Սուրեն Պապիկյանը ՊՆ-ի բալանսում գտնվող 71 գույք է օտարում։

- Խոսքը նրա մասին չէ, որ պետությունն իրավունք ունի պետական գույքն օտարի կամ չօտարի։ Էդ պրոցեսը եղել է միշտ եւ միշտ լինելու է։ Խոսքը նրա մասին է, թե ոնց է դա արվում։ Այսինքն՝ իմ եղբայրը եթե ինչ-որ մի տեղ աշխատում է, դրա մեջ էնքան կոռուպցիոն ռիսկ եք տեսել, որ հիմա եղբորս գործից, ամենայն հավանականությամբ, ազատելու են դրա պատճառով։ Բայց այն փաստը, որ գույքը գնահատվում է ցածր, բայց տարվում դրվում է բանկում շատ ավելի բարձր գումարով, եւ էդ գումարի հետագան պարզ չի, ես դա նկատի ունեմ։