Երկրի նախագահի պաշտոնին հավակնում է 10 թեկնածու
Առավոտյան, տեղական ժամանակով ժամը 8:00-ին Պորտուգալիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները, որը կշարունակվ մինչեւ ժամը 19:00-ը:
Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Պորտուգալիայի օրենսդրության համաձայն՝ ապագա նախագահը ընտրվելու է 5 տարի ժամկետով եւ փոխարինելու է գործող ղեկավար Անիբալ Կավակու Սիլվային, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2-րդ անգամ անընդմեջ: Եթե թեկնածուներից ոչ մեկը 50 տոկոսից ավելի շատ ձայն հավաքի, կկայանա ընտրությունների 2-րդ փուլը:
Առաջին անգամ երկրի նախագահի պաշտոնին հավակնում է միանգամից 10 թեկնածու: