Ինչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ ՍահակյանԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համարԲաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ ՍահակյանԹուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ ՇարմազանովԱյրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալ
Մամուլ

Ռուսաստանում, մեղմ ասած, ոգևորված չեն «փոխարինման» մասին խոսակցություններից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի գործող իշխանությունը, ինչ-ինչ ցաքուցրիվ հայտարարություններից բացի, դեռևս որևէ գործնական քայլ չի կատարել՝ ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի շրջափակումը վերացնելու, Արցախի հետ ավտոտրանսպորտային կապը վերականգնելու համար: Շատերն են նկատում, որ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ավելի արագ, գրեթե կայծակնային արձագանքեց՝ ցավակցություն հայտնելով և, ավելին, Թուրքիա հայ փրկարարներ ուղարկելու որոշմամբ, մինչդեռ գրեթե իներտ է ադրբեջանական թուրքերի կողմից արդեն գրեթե 2 ամիս շարունակ Արցախը շրջափակման մեջ պահելու և հումանիտար աղետի մատնելու հարցում:

Հատկանշական է, որ Փաշինյանի կառավարությունը, առհասարակ՝ քպականները արցախցիների անվտանգության ապահովման խնդիրները լիովին վերապատվիրակում են կա՛մ «միջազգային հանրությանը», կա՛մ ռուսական խաղաղապահներին՝ վերջիններիս դիտարկելով ու դարձնելով որպես ստեղծված իրավիճակի միակ պատասխանատու (մեղավոր՝ նայած, թե ով ինչպես կմեկնաբանի) ու դրանով իրենց «գործը» համարում են ավարտված: Հասկանալի է, որ նման պայմաններում այլոք ևս կարող են տրվել ամեն ինչ ռուսական խաղաղապահների վրա բարդելու գայթակղությանը: Թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունը դադարեցնելը, առավել ևս՝ ինչ հետևանքների կարող է հանգեցնել Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերումը, թերևս հասկանալի է սթափությունը չկորցրած ցանկացած բանական անձնավորության:

Մյուս կողմից՝ ռուսական խաղաղապահ ուժերի գործողությունների արդյունավետությունը միայն ինքնին ենթադրվող հանգամանք չէ: Դրա համար անհրաժեշտ է, որ նախ՝ Հայաստանի գործող իշխանությունն առնվազն լիարժեք հանդես գա որպես Արցախի անվտանգության իրական երաշխավոր կամ նման երաշխավորի դիրքերից, և հետո՝ կարողանա արդյունավետ աշխատել, համագործակցել ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության, առհասարակ՝ ռուսական իշխանությունների հետ: Այդ կոնտեքստում հակառուսական դիրքավորումն ամենից խելացի քայլը չէ: Բայց ընդհանուր տպավորությունն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունն ինքն է հանդես գալիս ռուսական խաղաղապահ ուժերի դեմ ուղղված դրսևորումներ խրախուսողի, եթե ոչ նախաձեռնողի դերում, էլ չենք խոսում այն քայլերի ու հայտարարությունների մասին, որոնք ուղղակիորեն հարվածում են տարածաշրջանում Ռուսաստանի իշխանության հետաքրքրություններին:

Հենց միայն ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումից հրաժարվելն ինչ ասես՝ արժե, եթե շրջանցենք մի շարք այլ դրսևորումներ: Մյուս կողմից՝ շահագրգիռ շրջանակները տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հարող ուժերը նախաձեռնում են ակցիաներ և ցույցեր՝ Ռուսաստանի և մասնավորաբար Հայաստանում ռուսական ռազմաբազայի դեմ, ինչը նույնպես չի կարող անհետևանք մնալ: Առավել տեսանելի հետևանքներից մեկը կարելի է համարել, օրինակ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին՝ Հայաստանում բավականին աղմկոտ մեկնաբանությունների առիթ տված հայտարարությունը: Ահավասիկ, նախօրեին էլ «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլ յիչևն է որոշակի դիտարկումներ արել, մասնավորապես, ռուսական խաղաղապահ ուժերը ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերով փոխարինելու հեռանկարի վերաբերյալ:

Եթե հակիրճ, ապա Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը գործնականում նվազ իրատեսական է համարել նման քայլ կատարելու հեռանկարը՝ նկատելով, որ իրավիճակում, երբ խնդրահարույց է ՄԱԿ-ի այլևայլ մարդասիրական առաքելությունների ներկայությունը՝ կողմերի համաձայնությունն ունենալու առումով, ապա ՄԱԿ-ի ԱԽ սանկցիան ստանալու հարցում խնդիրներն ավելի շատ կլինեն: Նա նաև հիշեցրել է, որ ռուսական խաղաղապահ ուժերը այստեղ հայտնվել են եռակողմ համաձայնությամբ, ավելին՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի կարծիքով, այդ ուժերը արդյունավետ են իրականացնում «Լեռնային Ղարաբաղում խաղաղության ու անվտանգության վերականգնման»՝ իրենց վրա դրված խնդիրը: Թե որքանո՞վ արդյունավետ կարելի է համարել այն իրողությունը, որ ռուսական խաղաղապահ ուժերի առկայության պայմաններում ադրբեջանական, այսպես կոչված, «բնապահպան ակտիվիստները» փակ են պահում դեպի Արցախ տանող միակ ավտոճանապարհը, իհարկե, տեղին հարց է:

Բայց, մյուս կողմից, ի՞նչ պահանջել օտարներից, եթե քո իսկ պետության իշխանությունը իր անմիջական պարտականությունը թողել է այլոց վրա, իսկ ստեղծված իրավիճակի հետ կապված պատասխանատվությունն էլ ձգտում է, ինչպես իրենք են սիրում ասել, «գցել սրա-նրա գրպանը»: Այս պարագայում հատկանշական է այլ բան. այն, որ ռուսական խաղաղապահ ուժերը ՄԱԿ-ի ուժերով փոխարինելու մասին խոսակցությունները նմանապես գալիս են Հայաստանի իշխանամերձ շրջանակներից: Իսկ Ռուսաստանում, մեղմ ասած, ոգևորված չեն նման փոխարինման հեռանկարից: Եվ կարող եք նույնիսկ չկասկածել, որ այդ հանգամանքը ևս իր որոշակի դրսևորումը կստանա:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում