Քույր ու եղբայր ցրտահարվել, մահացել են. սոցիալական ծառայողի տնայցի ծառայությունը պետք է լինի պարտադիր
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն անդրադարձավ օրեր առաջ տեղի ունեցած մի դեպքի, երբ Մասիսի Նորամարգ գյուղում փրկարարները հայտնաբերել էինք քույր և եղբայր Ազնավուրյանների դիերը, հետո համայնքի ղեկավար Արթուր Բաբայանը նշել էր, որ պատճառը ցրտահարությունն է եղել:
Նա հետաքրքրվեց, թե համայնքների խոշորացման պարագայում ի՞նչ աշխտանքներ են արվել սոցիալական աշխատանքի ինստիտուտն ավելի ակտիվացնելու ուղղությամբ:
Ի պատասխան ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց. «Դեպքից տեղյակ եմ, իրավապահ համակարգի ներկայացուցիչները պատշաճ աշխատանք են կատարում, մանրամասները կհասկանանք:
Սոցիալական աշխատողի ինստիտուտին բավարար ուշադրություն դարձրել ենք, նման հաստիքներ նախատեսված են, համայքների խոշորացման հիմքում ընկած փաստարկներից մեկն էլ դա է եղել, որ համայնքներին նման փոքր կառուցվածքների դեպքում երբեմն հնարավոր չի լինում ուշադրություն դարձնել այդ խնդրին, իսկ խոշորացված համայնքում արդեն աշխատակազմում հնարավոր է ունենալ նման հաստիքներ: Նաև շատ համայնքներում այնպես է ստացվել, որ հենց համայնքների շենքում ունենք միասնական սոցիալական ծառայության գրասենյակներ, և իրար հետ փոխկապակացված աշխատում են»:
Զարոհի Բաթոյանն էլ նկատեց. «Օրենսդրական որոշակի կարգավորումներ բավարար չափով ունենք, բայց այնուամենայնիվ, կարծում եմ՝ սոցիալական աշխատողի պարտականություններում պետք է ամրագրել տունայցի պարտավորությունը, որը այսօր իրվունք է և հայեցողություն: Մենք պետք է վերանայենք այս ընթացակարգերը և ավելի շատ ուշդրություն կենտրոնացնենք կանխարգելման աշխատանքների վրա, որ խուսափենք տարատեսակն խնդիրներից»: