Երևանի պարեկները ատրճանակ ու մարիխուանա են հայտնաբերել (տեսանյութ)
Փետրվարի 6-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի ոստիկանները մայրաքաղաքի Րաֆֆու փողոցում հայտնաբերել, ձերբակալել ու Մալաթիայի բաժին են տարել 36-ամյա մի տղամարդու։ Կասկածանքը զենք և թմրանյութ պահելն էր։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ, փամփուշտներ ու 4 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված։
Տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։