Ես մի ժամանակ վիրավորելու մեկ տարբերակ ունեի՝ ասում էի՝ այ թուրք, հիմա նոր վիրավորական բառ էլ ունեմ... Իսրայել Հակոբկոխյան
Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Իսրայել Հակոբկոխյանը ահազանգում է՝ որդուն թույլ չեն տվել մասնակցել մրցումների միայն նրա համար, որ ինքն ընդդիմադիր հայացքներ ունի:
Լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարեց, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում իշխանականնները որոշել են իր դեմ պայքար տանել։
«Ես մի ժամանակ վիրավորելու մեկ տարբերակ ունեի՝ ասում էի՝ այ թուրք, հիմա ով իրեն անմարդկային է պահում, ասում եմ՝ այ Նիկոլ։ Սպիտակի երկրաշարժի ժամանակ օգնության ժամանակ ցեմենտի մեջ ջուր էին լցնում, որ քարանար, չկարողանայինք օգտագործել, բայց այսօր թուրքի ծառան ասում է՝ ազգիս ուղարկեմ Թուրքիային օգնելու, երկիրս էլ ձեզ տամ։ Սրանց թվում է, որ իրենք սուտ են ասում, կողքից չեն իմանում, բայց աշխարհում նման բան չկա։ Նիկոլը պատերազմի ժամանակ խաբս էր տալիս ամբողջ ազգին, որ հաղթում ենք, վերջում տեսանք՝ ոնց հաղթեցինք, մի բան էլ հիմա գյուղերն է նվեր տալիս, որովհետև վերելակի մեջ բան են պայմանավորվել։ Նույնն էլ բռնցքամարտի դեպքում է»,- նշեց Հակոբկոխյանը։