Արաս Օզբիլիզը դարձավ թուրքական «Բեշիքթաշ»-ի ֆուտբոլիստ
Արաս Օզբիլիզը պաշտոնապես դարձավ թուրքական «Բեշիքթաշ»-ի ֆուտբոլիստ:
Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Մոսկվայի «Սպարտակ»-ը, որտեղ հանդես էր գալիս Օզբիլիսը, տրանսֆերի համար ստացել է 1,3 մլն եվրո փոխհատուցում: «Քիչ առաջ պայմանագիր կնքեցի «Բեշիքթաշ»-ի հետ: Սա նոր էջ է իմ կյանքում: Շնորհակալ եմ բոլորին՝ ջերմ ընդունելության համար»,- ասել է Օզբիլիզը:
Հիշեցնենք նաև, որ Օզբիլիզը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա իսպանական «Ռայո Վալյեկանո»-ում: