Հունական ամենամեծ ընկերությունը Իրանի նավթային կազմակերպության հետ պայմանագիր է կնքել
Նավթի վերամշակմամբ զբաղվող հունական ամենամեծ` Hellenic Petroleum կազմակերպությունը երկար սպասված պայմանագիր է կնքել Իրանի Ազգային նավթային կազմակերպության հետ:
Սա պատժամիջոցներից հետո Իրանի առաջին պայմանագիրն է եվրոպական երկրի հետ, գրում է The Wall Street Journal-ը:
Լրատվականը նշում է, որ իրանական նավթի մատակարարումն սկսվելու է անհապաղ: Հաղորդվում է, որ մինչ հակաիրանական պատժամիջոցների սահմանումը Hellenic Petroleum-ն իրանական նավթի խոշորագույն գնորդն է եղել` շուրջ 20%:
Հիշեցնենք, որ Իրանի հանդեպ պատժամիջոցները չեղարկվել են այս տարվա հունվարի 17-ին: