Զավեն Անդրեասյանը` Հայաստանի չեմպիոն
Երևանի շախմատի տանն ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 76-րդ առաջնությունը:
Հաղթող է դարձել Զավեն Անդրիասյանը, ով 11 հնարավորից վաստակել է 8 միավոր: Զավենը միակն էր, ով ամբողջ մրցատարածությունն անցավ առանց պարտության` գլխավորելով մրցաշարային աղյուսակը ողջ մրցաշարի ընթացքում:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռոբերտ Հովհաննիսյանը (7.5 միավոր), երրորդը՝ Արման Փաշիկյանը (6.5), ով լրացուցիչ միավորներով շրջանցել է Սամվել Տեր-Սահակյանին:
Հավելենք, որ 26-ամյա Զավեն Անդրիասյանն առաջին անգամ է դառնում Հայաստանի չեմպիոն: Նա համալրելու է Հայաստանի շախմատի հավաքականը:
Շնորհավորում ենք Զավեն Անդրիասյանին` այս մեծ նվաճման համար և ցանկանում, որ նա շարունակի իր անպարտելի ելույթները ավելի բարձրակարգ մրցաշարերում: