Թրամփի վարչակազմը պատերազմի ընթացքում Իրանի հետ գաղտնի քննարկել է Իրանի քաղաքացիների արտաքսումը. Associated PressՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՌԴ ՀՕՊ ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական 35 անօդաչու թռչող սարքՖիննախը պարզաբանել է առողջության ապահովագրավճարների փոխհատուցման կարգի փոփոխությունըՊաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազությունՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե ապրանքների մուտքը Եվրոպա սահմանափակվիԿիսակառույց շինությունում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերքՍննդամթերքի անվտանգության ոլորտում հայտնաբերված խախտումներն անմիջապես հանրայնացվում են․ ՍԱՏՄԶանգվածային սպանություն Թուրքիայում․ զոհվել է 8 մարդ, ոստիկանությունը փնտրում է կրակողինԵվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցըԼիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողըԱրաղչին և Ֆիդանը քննարկել են ԱՄՆ-ի ու Իրանի միջև հակամարտության կարգավորման հարցըԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Մարկո Ռուբիոն կարող է հրաժարական տալ՝ 2028 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համարԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չենԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըՎիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում․ նիստ է եղելԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էՌԴ ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Իրան մեկնելուց՝ մինչև իրավիճակի կարգավորումը«Հյուսիսային հոսքերի» պայթեցումը. Գերմանիայում հայտնել են, թե որքանով է տուժել գազամատակարարումըԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՌուսաստանն ու Ուկրաինան համագործակցել են մարդասիրական օգնության մատակարարման հարցում․ Մելանյա ԹրամփՓաշինյանը ընտրել է Հայաստանի ոչնչացման ծրագրում Ալիևի ամենաարդյունավետ օգնականը դառնալու ուղին«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․ ԱշոտյանՊուտինը կառավարության նիստում քննարկել է կրթության, տնտեսության և առողջապահության ոլորտների հարցերՌԴ ԱԳՆ․ Հայաստանը կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանըԶախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջԱնչափահաս երեխան ալկոհոլ էր օգտագործել. թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվելՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներԵՏՀ-ն առաջարկում է անցկացնել «ԵԱՏՄ օրեր»Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազՀութիները Սաուդյան Արաբիայից պահանջել են 51 միլիարդ դոլար՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմացՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԿառավարության դիմաց բնապահպանները պահանջում են դադարեցնել Ամուլսարի շահագործումը (տեսանյութ)Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կազմակերպում է այցելություն Եռաբլուր զինվորական պանթեոնԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)Կասեցվել է Քաջազնունի փողոցի «Նոր Զովք»-ի հացաբուլկեղենի արտադրական գործունեությունըՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքըՊեսկովը նշել է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման պայմանըՎաղը հոսանքազրկումներ կլինենԿառավարությունը հաստատել է Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրըՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՊարսից ծոցում պայթեցվել է հերթական խոշոր լցանավը
Ուզում են գլխատել խմբակցություններն ու անցկացնել սահմանադրական բարեփոխումները. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Կառավարությունը հաստատեց 6 և ավել անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը
Քաղաքականություն

Մեր նպատակը Հայաստանն ապրելու համար գրավիչ ու հարմարավետ երկիր դարձնելն է. Փաշինյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը կառավարությունում այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին: Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում Փաշինյանը նշել է.

«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար, «իԳործ» ծրագրի հարգելի մասնակիցներ, ողջունում եմ բոլորիդ և ուրախ եմ մեր հանդիպման համար: Ուրախ եմ նաև, որ ծրագիրը հաջողությամբ իրականացվում է, և նախորդ տարիներին մենք փաստացի ունենք արդեն բավական թվով մարդիկ, ովքեր աշխատանքի են անցել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում:

Հույս ունեմ, որ այս շրջափուլից հետո էլ ներկաներից շատերը կմնան աշխատելու Հայաստանում, աջակցելու Հայաստանի Հանրապետությանը պետական ինստիտուտների կառավարման և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու գործում, որովհետև իրականում մեր, ինչպես ցանկացած պետության, ամենամեծ կարիքը և անհրաժեշտությունն այնպիսի կադրեր ունենալը և ներգրավելն է, որոնք կարողանում են հարցեր լուծել և ոչ թե հարցեր առաջացնել: Դա, կարծում եմ, ամենամեծ խնդիրն է, և հույս ունեմ, որ ներկաները հենց այդ հմտությունների և կարողությունների մարդիկ են:

Եվ նաև, իհարկե, սա պատմական այս ժամանակահատվածում հատուկ ձևաչափ, հատուկ առաքելություն է դառնում, և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ այս պատրաստակամությունը ցուցաբերելու համար, որովհետև ծրագրին մասնակցելու համար պետք է որոշում կայացնել, և դա ամենևին էլ պարզ որոշում չէ:

Հույս ունեմ, որ ձեր կայացրած այդ որոշումը չի բերի հիասթափության՝ առաջին հերթին ձեզ, և այդ կայացված որոշման արդյունքում մեր պետական կառավարման համակարգի որակը կլավանա, սփյուռքի հետ մեր հարաբերություններն ավելի բովանդակային և կոնկրետ կլինեն, արդյունքները՝ ավելի չափելի և շոշափելի»:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին բարձր գնահատականի համար և մանրամասներ ներկայացրել ծրագրի ընթացքի վերաբերյալ՝ նշելով հետևյալը.

«Մեծարգո վարչապետ, սիրելի «իԳործականներ»,

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020 թվականից իրականացնում է «իԳործ» ծրագիրը, որի նպատակներն են պետական կառավարման համակարգի բարելավումը, Սփյուռքի ներգրավումը կառավարման համակարգում, ինչպես նաև մասնագիտական հայրենադարձությունը: Ծրագրի մասնակիցներն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների աշխատանքներում 1 տարի ժամկետով: Նրանց աշխատանքային փորձը և կարողությունները կիրառվում են պետական մարմինների կողմից իրականացվող աշխատանքներում և ծրագրերում, նպաստում են նորարարական գաղափարների և ոլորտային հետազոտությունների իրականացմանը:

Նախորդ 2 փուլերի մասնակիցների մոտ 68 տոկոսը հայրենադարձվել է՝ ակնկալվող 25 տոկոսի փոխարեն: Նրանցից ոմանք նշանակվել են բարձր պաշտոնների, մասնավորապես, փոխնախարար, կոմիտեի նախագահ, ՊՈԱԿ-ի տնօրեն, նախարարի խորհրդական և հանրային ծառայության այլ պաշտոններ: 2021-2022թթ. փուլի Հայաստանում մնացած ծրագրերի մասնակիցների 60 տոկոսն աշխատանքի է անցել, որոնցից 13-ը՝ Հայաստանի պետական կառավարման մարմիններում:

«իԳործ» ծրագրի 2022-2023թթ. խմբի մասին մի փոքր նշեմ: Այս տարի ևս ունենք 50 փորձագետ, որոնք աշխատում են 24 տարբեր գերատեսչությունում, այդ թվում՝ այս տարի ունենք նոր գերատեսչություններ, ինչպիսիք են` Վիճակագրական կոմիտեն, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը և Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: Մասնակիցները եկել են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Արգենտինայից, Բելգիայից, Եգիպտոսից, Ֆրանսիայից, Կանադայից, Բելառուսից և Ուկրաինայից:

Ինչպես տեսնում եք, պարոն վարչապետ, մեր «իԳործականները» հիմնականում երիտասարդ են, բայց ունենք ներկայացուցիչներ տարիքային բոլոր շերտերից: Իհարկե, տարիքային որևէ սահմանափակում չունենք և մտադրություն էլ չունենք ունենալու: Նրանք աշխատում են շատ մեծ եռանդով՝ չնայած բոլոր դժվարություններին: Ընդհակառակը, բոլորն էլ գիտակցում են, որ իրենց ներգրավվածությամբ, իրենց մասնակցությամբ պատասխանատվության և բեռի մի փոքրիկ մասն էլ իրենք են կրում»:

«իԳործ» ծրագրի մասնակիցները իրենց երախտագիտությունն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ մեր երկրի պետական տարբեր գերատեսչություններում աշխատելու հնարավորության համար և ներկայացրել իրենց կողմից իրականացվող աշխատանքը, կիսվել տպավորություններով:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն: ՀՀ վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են պետական կառավարման համակարգի բարեփոխումներին, արտաքին քաղաքականությանը, անվտանգային մարտահրավերներին, կրթության ոլորտի բարեփոխումներին, Սփյուռքի ներուժի իրացմանը, հայրենադարձության խթանմանը, թվայնացման օրակարգին, սոցիալական ծրագրերին, տարածքային համաչափ զարգացմանը և այլն: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նշված ուղղություններով Կառավարության կողմից իրականացվող քայլերն ու ծրագրերը, անդրադարձել առաջիկա անելիքներին:

Ամփոփելով հանդիպումը՝ վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է «իԳործ» ծրագիրը, որի նպատակներից է Սփյուռքի մեր հայրենակիցների ներուժի կիրառումը մեր պետության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում:

«Մեր նպատակը Հայաստանն ապրելու համար գրավիչ ու հարմարավետ երկիր դարձնելն է: Պետք է նույնականացնենք առկա խնդիրների խորքային պատճառները և փորձենք լուծել: Ֆունդամենտալ պատճառներից է ինստիտուտների կայացվածության ցածր մակարդակը կամ չկայացվածությունը: Մեծապես գնահատելի է, որ եկել եք և ձեր փորձն եք ուզում ներդնել ՀՀ պետական ինստիտուտների կայացման գործում: Պետք է աշխատենք արդյունավետություն և զարգացում ապահովելու ուղղությամբ», - ասել է Նիկոլ Փաշինյանը: