Առատ ձյան պատճառով 166 չվերթ չեղարկվել է
Ճապոնիայում առատ ձյան պատճառով 166 չվերթ են չեղարկել:
Այդ մասին հայտնում է RIA Novosti-ին:
Միանգամից 7 ավիափոխադրող ընկերություն չեղարկել են երկրի դեպի հարավարեւելյան շրջաններ պլանավորած թռիչքները:
Նագասակի քաղաքում ձյան շերտը կազմում է 8 սմ, իսկ Կագոսիմայում՝ 8 սմ: Հոնսյու կղզում եւ Հիրոսիմայի պրեֆեկտուրայում մեկ օրում 74 սմ ձյուն է տեղացել:
Ձյան տեղումները կշարունակվեն մինչեւ երկուշաբթի: