Ձեր բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը. Փաշինյանի շնորհավորել է Արմեն Խանդիկյանին՝ 80-ամյակի առթիվ
Ադրբեջшնgիների համար կան հայեր, որոնց պետք է nչնչшgնել, արևելյան խnրամանակ ժպիտի ներքո փնտրեք յաթшղшն. քաղաքագետ
Վեհափառն ու 6 եպիսկոպոսը չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՔաղաքացին տեսանկարահանել և պնդել էր, որ խանութի աշխատակիցը «Դիխլոֆոս» է փչել վաճառվող մրգերի վրա. ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում Աբովյանում 2 տղամարդ ծեծի են ենթարկել 36-ամյա մեկ այլ տղամարդու․ կասկածյալներից մեկը հայտնաբերվել էԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյանը վայրէջք է կատարել Ֆրանկֆուրտում (տեսանյութ)Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վիրավոր կաԳորիսի ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր»-ն ու «ՀայաՔվե»-ն հանդես կգան «Ապրելու քվե» դաշինքովՄարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է«Ընդդիմադիրները քաղաքականապես ռուս են». «Կարևորը թուրք չլինես». ՔՊ-ականին արձագանքեց ընդդիմադիր պատգամավորըՀորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել հերթական տանկերը
Ինձ լավ եմ զգում և առաջիկա օրերին կվերադառնամ աշխատանքի. ավտովթարիից հետո թատրոնի տնօրենը գրառում է արել
Ծովագյուղից Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգումԸնտրեցինք, ուրախացանք, փոշմանեցինք... նպաստից զրկված տավուշցիները փոշմանել ենԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը
Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում
ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են, ընդդիմությանը միացած՝ պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում». «Հրապարակ»․ Ռուսաստանում արտակարգ պայմաններում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըԻրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. իշխանությունն աշխատավարձերը կտրուկ բարձրացնում է.«Ժողովուրդ»Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութ)Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, հոսանքազրկված կլինեն մի շարք հասցեներ
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը
Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ». «Իրավունք» Իշխանությունները ամեն գնով փորձելու են Գևորգ Փարսյանից խլել «Կապանատան բանալին». «Հրապարակ»Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել ՕդեսայինՈվ է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը. «Իրավունք»Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք. մի՛ խոսացեք՝ դժվար ա՞». Փաշինյանն օդերով է հանել նորելուկներին. «Իրավունք»ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Ռազմաբազան ՝ պահեստ. «Հրապարակ»Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել. «Իրավունք»Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում. «Հրապարակ»Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համարԷդուարդ Թոփչյանը և կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԹրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումը
Քաղաքականություն

ՍԴ-ն մի շարք առանցքային գործերով իրականացրել է յուրահատուկ «հավասարակշռողի» իր առաքելությունը. Դիլանյան

Սահմանադրական դատարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական միջոցառումը, որին ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մի շարք ներկայացուցիչներ:

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ողջունելով հյուրերին իր խոսքում նշել է, որ Սահմանադրական դատարանը, հիմնադրաման օրից, անցել է ինստիտուցիոնալ զարգացման բավականին բարդ, սակայն, շատ կարևոր ճանապարհ՝ բախվելով տարաբնույթ մարտահրավերների ու խնդիրների։

«Այդ դժվարությունների զգալի մասը, իհարկե, բնորոշ էին նաև մեր հանրապետության պետական կառավարման համակարգին։ Վերջին տարիներին՝ հատկապես ԿՈՎԻԴ-19 համավարակի, 2020 թվականի սահմանադրական փոփոխությունների, Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի և դրան հաջորդող ժամանակահատվածում, այս դատարանի դատավորների մեծամասնության տեսլականը մշտապես եղել և մնում է անսասան՝ սահմանադրական արդարադատության միջոցով ապահովել Սահմանադրության գերակայությունը և ժողովրդավարության անշրջելիությունը Հայաստանի Հանրապետությունում»։

Հայաստանում սահմանադրական արդարադատության հիմքերը դրվել են 1995 թվականի հուլիսի 5-ին համապետական հանրաքվեի արդյունքում ընդունված Սահմանադրության ընդունմամբ, որն ուրվագծեց այնպիսի դատաիրավական համակարգ, որը ներառում էր նաև Սահմանադրական դատարանը։ Ի կատարումն ընդունված Սահմանադրության՝ 1995 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը, որն ստորագրվեց Հանրապետության Նախագահի կողմից 1995 թվականի դեկտեմբերի 6-ին և ամբողջականացրեց նորաստեղծ սահմանադրական մարմիների գործունեության օրենսդրական հիմքերը։

1996 թվականի փետրվարի 5-ին և 6-ին կատարվեցին Սահմանադրական դատարանի անդրանիկ կազմի անդամների նշանակումները, Ազգային ժողովում տեղի ունեցավ հանդիսավոր երդման արարողությունը, և Բարձր դատարանը պաշտոնապես սկսեց գործել 1996 թվականի փետրվարի 6-ից։ Սահմանադրությամբ իրենց վերապահված մանդատի բերումով սահմանադրական դատարաններն աշխարհի տարբեր կետերում, այդ թվում նաև մեր հանրապետությունում, մեծ դեր ունեն հանրային-հասարակական փոխհարաբերությունների հավասարակշռման ու զսպումների և հակակշիռների արդյունավետ համակարգերի առարկայացման գործում։

«Սահմանադրական դատարանի գործառութային ամենաբնորոշ հատկանիշներից մեկը, որը նրան առանձնացնում է դատական իշխանության ավանդական համակարգի մյուս մարմիններից, թույլ է տալիս հասարակության մեջ առկա սուր հակադրությունների կարգավորումը քաղաքական հարթությունից տեղափոխել իրավական հարթություն և լուծում տալ՝ սահմանադրական արդարադատության միջոցով: Այլ կերպ՝ բացառապես իրավունքի հիման վրա և իրավական ընթացակարգերի կիրառմամբ լուծել քաղաքական բնույթի վեճերը, որոշակիորեն նպաստելով պետության ներսում առկա լարվածության թուլացմանն ու հասարակական համերաշխության վերականգնմանը: Դատարանների միջոցով քաղաքական ճգնաժամերի հաղթահարման ձևավորված և կայուն մշակույթի առկայությունը պետության ժողովրդավարական ինստիտուտների և կառույցների կայացվածության ևս մեկ ցուցիչ է, ինչը լրացուցիչ երաշխիքներ է ապահովվում ինչպես իրավունքի գերակայության, այնպես էլ` առհասարակ պետության կայուն, բնականոն և անցնցում զարգացման համար»,- նշել է ՍԴ նախագահը։

Արման Դիլանյանն ընդգծել է, որ միայն վերջին տարիների ընթացքում Սահմանադրական դատարանը հանրային և պետական կարևորության մի շարք առանցքային նշանակության գործերով ստանձնել և իրականացրել է յուրահատուկ «հավասարակշռողի» իր առաքելությունը, գործնականում քանիցս ապացուցել վերոհիշյալ գործառույթի արդյունավետությունը՝ ծանրակշիռ իրավական հենք տրամադրելով այս կամ այն լուծմամբ ներպետական խնդիրների հաղթահարման համար, ինչը, իհարկե, հավելյալ պատասխանատվություն է Բարձր դատարանի յուրաքանչյուր դատավորի և աշխատակցի համար։

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը երախտիքի ու շնորհակալության խոսք է ուղղել Սահմանադրական դատարանի անդրանիկ կազմի անդամներին և ՍԴ առաջին նախագահ Գագիկ Հարությունյանին սահմանադրական արդարադատության ձևավորման և կայացման գործում նրանց հսկայական ավանդի համար:

Բարձր դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել նաև ՍԴ աշխատակազմի բոլոր աշխատակիցներին իրենց ամենօրյա և պատասխանատու աշխատանքը մեծ նվիրումով և հոգատարությամբ կատարելու համար։

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ ՍԴ մի խումբ աշխատակիցների հանձնվել են հուշանվերներ։