Զոհված հալեպահայ կնոջ ամուսինն ու դուստրը վիրահատվում են (տեսանյութ)
Սիրիայում այսօր առավոտյան տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետեւանքով Հալեպ քաղաքում փլատակների տակ մնացած հայ տղամարդուն ու նրա դստերը վիրահատվում են։ Այդ մասին տեղեկանում ենք «Գանձասար»-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից։
Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը մինչև կեսօր՝ ժամը 12:30-ը, հասել է 390-ի, իսկ վիրավորների թիվը՝ ավելի քան 600-ի։