Հենրիխ Մխիթարյանը խփել է հաղթական գոլը
Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ձմեռային հանգստից հետո 3:1 հաշվով արտագնա խաղում գերազանց հաղթանակ տարավ Մենխենգլադբախի «Բորուսիային նկատմամբ:
Դորտմունդցիներն ավելի վտանգավոր էին գրոհում առաջին խաղակեսում, իսկ ահա 41-րդ րոպեին բացեցին հաշիվը: Հյուրերին առաջ մղեց գերմանացի առաջատար, կիսապաշտպան Մարկո Ռոյսը:
Դորտմունդյան թիմի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է՝ Հայաստանի ազգային հավաքականի բարձրակարգ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և աչքի է ընկել իր ակտիվ գործողություններով: 50-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը, ստանալով Մարկո Ռոյսի փոխանցումը, խփել է իր թիմի երկրորդ գոլը, որն, ի վերջո, դարձել է հաղթանակ:
75-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո Գյունդոգանը հաշիվը դարձրել է 3:1:
Հիշեցնենք, որ 27-ամյա Մխիթարյանը 9-րդ գոլային փոխանցումը կատարեց այս առաջնությունում: