Թրամփի վարչակազմը պատերազմի ընթացքում Իրանի հետ գաղտնի քննարկել է Իրանի քաղաքացիների արտաքսումը. Associated PressՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՌԴ ՀՕՊ ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական 35 անօդաչու թռչող սարքՖիննախը պարզաբանել է առողջության ապահովագրավճարների փոխհատուցման կարգի փոփոխությունըՊաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազությունՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե ապրանքների մուտքը Եվրոպա սահմանափակվիԿիսակառույց շինությունում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերքՍննդամթերքի անվտանգության ոլորտում հայտնաբերված խախտումներն անմիջապես հանրայնացվում են․ ՍԱՏՄԶանգվածային սպանություն Թուրքիայում․ զոհվել է 8 մարդ, ոստիկանությունը փնտրում է կրակողինԵվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցըԼիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողըԱրաղչին և Ֆիդանը քննարկել են ԱՄՆ-ի ու Իրանի միջև հակամարտության կարգավորման հարցըԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Մարկո Ռուբիոն կարող է հրաժարական տալ՝ 2028 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համարԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չենԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըՎիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում․ նիստ է եղելԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էՌԴ ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Իրան մեկնելուց՝ մինչև իրավիճակի կարգավորումը«Հյուսիսային հոսքերի» պայթեցումը. Գերմանիայում հայտնել են, թե որքանով է տուժել գազամատակարարումըԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՌուսաստանն ու Ուկրաինան համագործակցել են մարդասիրական օգնության մատակարարման հարցում․ Մելանյա ԹրամփՓաշինյանը ընտրել է Հայաստանի ոչնչացման ծրագրում Ալիևի ամենաարդյունավետ օգնականը դառնալու ուղին«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․ ԱշոտյանՊուտինը կառավարության նիստում քննարկել է կրթության, տնտեսության և առողջապահության ոլորտների հարցերՌԴ ԱԳՆ․ Հայաստանը կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանըԶախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջԱնչափահաս երեխան ալկոհոլ էր օգտագործել. թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվելՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներԵՏՀ-ն առաջարկում է անցկացնել «ԵԱՏՄ օրեր»Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազՀութիները Սաուդյան Արաբիայից պահանջել են 51 միլիարդ դոլար՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմացՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԿառավարության դիմաց բնապահպանները պահանջում են դադարեցնել Ամուլսարի շահագործումը (տեսանյութ)Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կազմակերպում է այցելություն Եռաբլուր զինվորական պանթեոնԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)Կասեցվել է Քաջազնունի փողոցի «Նոր Զովք»-ի հացաբուլկեղենի արտադրական գործունեությունըՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքըՊեսկովը նշել է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման պայմանըՎաղը հոսանքազրկումներ կլինենԿառավարությունը հաստատել է Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրըՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՊարսից ծոցում պայթեցվել է հերթական խոշոր լցանավը
Ուզում են գլխատել խմբակցություններն ու անցկացնել սահմանադրական բարեփոխումները. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Կառավարությունը հաստատեց 6 և ավել անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը
Վազող տողեր

Զոհված զինծառայողի մորից 7 հազար դոլար են կորզել՝ խոստանալով վերադարձնել որդուն (տեսանյութ)

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, շորթման զոհ է դարձել։ NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրեն ասել են, թե որդին ողջ է և ադրբեջանական բանտերից մեկում է: Մայրը հավատացել է և 7 հազար դոլար վճարել՝ որդուն վերադարձնելու համար։ Որդին չի վերադարձել, իսկ մեկ տարի անց ռուս խաղաղապահների դուրս բերած դիերի և մասունքների մեջ ԴՆԹ հետազոտությամբ հաստատվել է նաև նրա որդու ինքնությունը։ Տիկին Նաիրային հանձնել են որդուց մնացած ազդրի ոսկորը։

Դրանից հետո Նաիրա Մելքոնյանը դիմել է ԱԱԾ–ին։ Գործն այժմ դատարանում է։ Տիկին Նաիրայի խոսքով՝ այս գործի հետևում կանգնած է Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որի հետ ինքը ծանոթ է եղել դեռևս տարիներ առաջ: Մոր խոսքով՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով Հրահատ Մխեյանը, որն այժմ գործով ամբաստանյալ է, կարողացել է խաբեությամբ գումարներ վերցնել իրենից:

«Շիրխանյանը հեռախոսային խոսակցության ընթացքում տեղեկանալով որդուս՝ անհետ կորած լինելու փաստին, այցելեց իմ աշխատավայր և առաջարկեց օգնություն: Նա ասաց, որ ես չպետք է համակերպվեմ այն մտքի հետ, որ երեխաս զոհվել է, շատ հնարավոր է, որ նա լինի ադրբեջանական բանտերից որևէ մեկում՝ գերու կարգավիճակում, ասաց, որ ունի շատ լավ տղաներ, որոնք հետ երկար ճանապարհ է անցել, և նրանց միջոցով կփորձի պարզել իմ երեխայի ճակատագիրը»,- պատմեց Նաիրա Մելիքյանը:

Զոհվածի մոր ու նախկին փոխնախարարի շփումը եղել է whatsupp հավելվածով: Շիրխանյանը, մոր խոսքով, հերթական հանդիպմանն իր հետ էր բերել նաև Հրահատ Մխեյանին, նրան ներկայացրել է որպես հետախույզ և Պաշտպանության նախարարի հատուկ գործերով օգնական:

«Առաջարկեց, որ ինքը կփորձի պարզել երեխայիս ճակատագիրը, և նորից այցերը շարունակվեցին: Ընթացքում խոսակցություններ եղան, որ նա պետք է մեկնի որոշ տեղեր՝ ներառյալ Ռուսաստանի Դաշնություն, Սիրիա, որ պարզի երեխայիս ճակատագիրը: Այդ ճամփորդությունների համար նրան ծախսեր էին անհրաժեշտ, և ես երկու մասով գումարներ տվեցի, ընդհանուր 7 հազար ԱՄՆ դոլար»,- ասաց Նաիրա Մելիքյանը:

Որդու՝ 19-ամյա Հայկի մասունքը մորն են հանձնել 2021-ի նոյեմբերին: Հրահատ Մխեյանը, մոր խոսքով, այդ շրջանում իր տված գումարով մեկնել է հանգստանալու, հետո վերադարձել ու ասել, թե իրեն խաբել են, և, որ որդին այդ բանտում չէ.

«Նա միանշանակ հետախույզ չէ, նա հերթական քաջ նազար է, եթե չլիներ Շիրխանյանի գործոնը, ես երբևէ չէի վստահի այդ անձին»:

Տիկին Նաիրայի աշխատավայր հերթական այցի ժամանակ Հրահատ Մխեյանին ԱԱԾ-ն բերման է ենթարկել: Նա կալանավորված է 2021 թվականի նոյեմբերից:

Դատական նիստը տեսաձայնագրելու մեր միջնորդությունը դատարանը մերժեց, քանի որ պաշտպանական կողմը դեմ էր, որ ամբաստանյալ Հրահատ Մխեյանի մասին հրապարակում լինի։ Ի դեպ, 2 տարի առաջ Հրահատ Մխեյանն ասուլիս էր հրավիրել որպես 44–օրյա պատերազմի կամավոր մասնակից և պատմել ռազմական գործողություններին իր մասնակցությունից։

Վահան Շիրխանյանը գործում որեւէ կարգավիճակ չունի։ Հայկի մայրը պահանջում է նրան նույնպես պատասխանատվության ենթարկել։ Տիկին Նաիրայի խոսքով՝ նա առերեսման չի ներկայանում, իսկ իրավապահները անգործություն են ցուցաբերում:

Մենք կապ հաստատեցինք նաև Վահան Շիրխանյանի հետ: Նա կտրականապես հերքեց, որ այդ դեպքին առնչություն ունի. «Ես ընդհանրապես կապ չունեմ դրա հետ, դա հիմարություն է: Զոհվածի ծնողին որոշել են օգնել, ծնողը ըդնունել է որպես շորթում իրենից և բողոքել է»: