Փարիզի հայկական եկեղեցին տոնում է Սուրբ Սարգսի տոնը. ուղիղ կապ Փարիզից. (տեսանյութ)
Հունվարի 23-ին ` Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ newspress.am-ը կրկին ուղիղ կապի մեջ է Փարիզի մեր գործընկեր Արտակ Թադևոսյանի հետ: Այս օրը հայ համայնքը ակտիվ հաճախում է եկեղեցի` մասնակից դառնալու սիրո բարեխոսի տոնի նվիրված պատարգին:
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը մեզ հետ զրուցում ներկայացրեց տոնի խորհուրդը: Քահանայի խոսքով` այդ օրը հայ համայնքը վաղ առավոտից մինչև ուշ երեկո ակտիվ մասնակցում է եկեղեցական ծիսակատարությանը:
Մանրմասները` տեսանյութում