Կրկին լարված իրավիճակ, գոռգոռոցներ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին ԱՄՆ-Իրան խաղաղության գործընթացի կնքումը տապալել է Մարկո Ռուբիոն. NBC News Լոռու մարզի Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Կարևոր չէ, թե դեռ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում, խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին. Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ Ադրբեջանի ՄԻՊ-ին (ձայնագրություն)
Ձեր բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը. Փաշինյանի շնորհավորել է Արմեն Խանդիկյանին՝ 80-ամյակի առթիվ
Ադրբեջшնgիների համար կան հայեր, որոնց պետք է nչնչшgնել, արևելյան խnրամանակ ժպիտի ներքո փնտրեք յաթшղшն. քաղաքագետ
Վեհափառն ու 6 եպիսկոպոսը չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՔաղաքացին տեսանկարահանել և պնդել էր, որ խանութի աշխատակիցը «Դիխլոֆոս» է փչել վաճառվող մրգերի վրա. ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում Աբովյանում 2 տղամարդ ծեծի են ենթարկել 36-ամյա մեկ այլ տղամարդու․ կասկածյալներից մեկը հայտնաբերվել էԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյանը վայրէջք է կատարել Ֆրանկֆուրտում (տեսանյութ)Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վիրավոր կաԳորիսի ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր»-ն ու «ՀայաՔվե»-ն հանդես կգան «Ապրելու քվե» դաշինքովՄարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է«Ընդդիմադիրները քաղաքականապես ռուս են». «Կարևորը թուրք չլինես». ՔՊ-ականին արձագանքեց ընդդիմադիր պատգամավորըՀորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել հերթական տանկերը
Ինձ լավ եմ զգում և առաջիկա օրերին կվերադառնամ աշխատանքի. ավտովթարիից հետո թատրոնի տնօրենը գրառում է արել
Ծովագյուղից Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգումԸնտրեցինք, ուրախացանք, փոշմանեցինք... նպաստից զրկված տավուշցիները փոշմանել ենԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը
Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում
ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են, ընդդիմությանը միացած՝ պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում». «Հրապարակ»․ Ռուսաստանում արտակարգ պայմաններում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըԻրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. իշխանությունն աշխատավարձերը կտրուկ բարձրացնում է.«Ժողովուրդ»Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութ)Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, հոսանքազրկված կլինեն մի շարք հասցեներ
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը
Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ». «Իրավունք» Իշխանությունները ամեն գնով փորձելու են Գևորգ Փարսյանից խլել «Կապանատան բանալին». «Հրապարակ»Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել ՕդեսայինՈվ է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը. «Իրավունք»Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք. մի՛ խոսացեք՝ դժվար ա՞». Փաշինյանն օդերով է հանել նորելուկներին. «Իրավունք»ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Ռազմաբազան ՝ պահեստ. «Հրապարակ»Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել. «Իրավունք»Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում. «Հրապարակ»Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համարԷդուարդ Թոփչյանը և կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԹրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի Ուկրաինա
Քաղաքականություն

Ոչ ոք չի ներկայացնում այս ժողովրդին իրականությունը և չի ասում հնարավոր լուծումները. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը շարունակել է իր «Հայաստանն ունի շատ կարճ ժամանակ որոշումներ կայացնելու համար» հոդվածը:

Նա, մասնավորապես, գրում է.

«Ինքնիշխանություն եւ միջանցք

«Հայաստանի ինքնիշխանություն» ձևակերպումը իշխանությունը դարձնում է իր նոր բրենդը, ինչը «Արցախը Հայաստան է և վերջ»-ի նման բերելու է նոր աղետի։ Սրան պետք է շատ լուրջ վերաբերվել, որովհետև դա գալիք աղետի արդարացման նարատիվն է։

Գործող իշխանության տրամաբանությամբ՝ Ուկրաինան, Սիրիան փայլուն ինքնիշխան պետություններ են։ Մենք դրան ենք գնում։ Նիկոլը Հայաստանը սարքել է Ռուսաստան-Արևմուտք սուր հակամարտության 29 800 կմ մարտադաշտ։ Որպես զուգահեռ բրենդ՝ շրջանառվում է միջանցքի նարատիվը՝ ժողովրդին պատրաստելով սուրբ նահատակության։ Եվ ոչ ոք հարց չի տալիս՝ ի՞նչ ասել է միջանցք, ի՞նչ լուծումներ կան, ի՞նչ տարբերակներ, կարո՞ղ է Հայաստանը ունենալ դրանից շահ, ո՞րը կարող է լինել մեր այսօրվա անայլընտրանք դիրքորոշման գինը։ Նիկոլը միջանցքը սարքել է իբր վերջին «վիրտուալ խրամատ», որտեղ ինքն իբր կենաց ու մահու կռիվ է տալիս։

Մեր ժողովուրդն այսօր գտնվում է գաղափարական դիվերսիայի թակարդում, ու նույնիսկ կրթված շերտերն են վիրտուալ «միջանցք»-ի ու «Միութենական պետության» դարդն անում։

Շրջափակված իրական Արցախը, հայ-ռուսական հարաբերությունների իրական վատացումը, նոր պատերազմի ու իրական նոր զոհերի իրական վտանգը ստորադասվում է տեսական միջանցքին (որը կարող է լինել ընդամենը սովորական ճանապարհ), և գոյություն չունեցող «Միութենական պետության» գաղափարներին։

Նման բան հնարավոր է միայն առաջնորդության սուր ճգնաժամի դեպքում, երբ հասարակությանը չի ասվում այլ բան և ցույց չի տրվում այլ ճանապարհ։ Իներցիոն կամ բացակա լիդերություն չի լինում։ Ոչ ոք չի ներկայացնում այս ժողովրդին իրականությունը և չի ասում հնարավոր լուծումները։

Իշխանությունն ասում է՝ չենք կարող ապահովել ո´չ Արցախի, ո´չ Հայաստանի անվտանգությունը, իսկ ռուսական ներկայությունը սպառնալիք է։ Ու մի ողջ հասարակություն սա լսում է՝ հորթի հնազանդությամբ սպասելով իր մորթվելուն։ Հետևություն. Հայաստանին պետք է նոր իշխանություն՝ անվտանգային նոր լուծումներով և պետության նոր տեսլականով։ Չի բացառվում, որ դրա ճանապարհին առաջին պարտադիր քայլը առկա ընդդիմադիր ձևաչափերի պաշտոնական լուծարումն է՝ ՆՈՐ-ի հնարավորության համար։

Սա շատ կարևոր է՝ այսօր առկա ձևաչափերի բազմաթիվ գրագետ գործիչների՝ ճիշտ ձևաչափերում արդյունավետ աշխատելու, հանրային լայն կոնսոլիդացիայի, պետությանը նոր բովանդակություն հաղորդելու և հասարակությանը նոր առաջարկներ տալու համար»։