Ազգային հավաքականում խաղալը մեծ պատիվ է յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար. Յուրա Մովսիսյան
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը KUTV.com-ին հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականին:
Լրագրողի այն հարցին արդյոք ֆուտբոլիստը կշարունակի խաղալ ազգային հավաքականում, նա պատասխանել է. «Եթե հրավեր ստանամ, անպայման կշարունակեմ խաղալ: Ազգային հավաքականում խաղալը մեծ պատիվ է յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար»:
Նա նաև նշել է որ Հայաստանի հավաքականում խաղալը լավագույն բաներից մեկն է, որ պատահել է իր կյանքում: