Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ Սահակյան
Մամուլ

Խախտումներ՝ սելիտրայի բաշխման գործընթացում. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Կառավարության կողմից սուբսիդավորվող սելիտրայի բաշխման գործընթացի մասով մի շարք խախտումներ են ի հայտ եկել: Պարզվում է՝ գյուղացիներին նախապես չեն իրազեկել մատակարարվող պարարտանյութի գնի մասին: Արդյունքում մինչեւ գյուղացուն մատակարարվելը սելիտրայի գինը մի քանի անգամ փոփոխվեց: Օրինակ՝ գյուղացիները մեկ պարկ սելիտրայի համար նախապես վճարել էին 9000 դրամ, հետո՝ 12000 դրամ, սակայն օրեր անց իրենցից պահանջել էին ավելացնել եւս 2000 դրամ:

Ստացվում է, որ մեկ պարկ սելիտրայի համար, 9000 դրամ վճարելու փոխարեն, նրանք վճարել են 14000 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը պետության կողմից սուբսիդավորվող սելիտրայի բաշխման գործընթացում անհամապատասխանություններ է հայտնաբերել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Էկոնոմիկայի նախարարությունը Պալատին չի ներկայացրել նաեւ սուբսիդավորման համար սահմանված 1 պարկի դիմաց սուբսիդավորման առավելագույն գնի՝ 9000 դրամի հիմնավորումները։

Չի իրականացվել պարարտանյութերի շուկայական գների ուսումնասիրություն, եւ այն չի համադրվել մատակարարների կողմից առաջարկված վաճառքի գների հետ։ Արդյունքում մատակարարների կողմից պարարտանյութի մեծածախ առեւտրի (առանձին դեպքերում՝ մինչեւ 8000 տոննա) վաճառքի գինը չի զիջել շուկայում առկա մանրածախ առեւտրի գինը՝ 1 պարկը 20.000 դրամ, իսկ առանձին դեպքերում նույնիսկ գերազանցել է այդ գինը։ Բացի այս, պարզվել է, որ մատակարարների ցանկում ներառվելու համար դիմողներից չի պահանջվել ներկայացնել մատակարարվող պարարտանյութի գնի վերաբերյալ որեւէ տեղեկություն։

Մատակարարների հետ սուբսիդավորման պայմանագրեր են կնքվել՝ չիմանալով, թե մատակարարը ինչ գնով է մատակարարելու պարարտանյութը։ Չտիրապետելով մատակարարի կողմից առաջարկվող վաճառքի գնին՝ համայնքի ղեկավարը հայտ է ներկայացրել մատակարարին պարարտանյութերի քանակի, դրա դիմաց վճարումների եւ մատակարարման ժամկետների վերաբերյալ, եւ միայն դրանից հետո մատակարարը համայնքի ղեկավարին հայտնել է պարարտանյութի վաճառքի գինը, որից հետո մատակարարվել է այն։

Փաստորեն, գյուղացիները մատակարարի ընտրության հարցում որեւէ չափորոշիչ չեն ունեցել, տարօրինակ զուգադիպությամբ ընտրել են նույն մատակարարին։ Օրինակ` Հրազդան համայնքի բոլոր 674 շահառուները ընտրել են նույն ՍՊԸ-ն։

Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում