Կրկին լարված իրավիճակ, գոռգոռոցներ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին ԱՄՆ-Իրան խաղաղության գործընթացի կնքումը տապալել է Մարկո Ռուբիոն. NBC News Լոռու մարզի Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Կարևոր չէ, թե դեռ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում, խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին. Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ Ադրբեջանի ՄԻՊ-ին (ձայնագրություն)
Ձեր բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը. Փաշինյանի շնորհավորել է Արմեն Խանդիկյանին՝ 80-ամյակի առթիվ
Ադրբեջшնgիների համար կան հայեր, որոնց պետք է nչնչшgնել, արևելյան խnրամանակ ժպիտի ներքո փնտրեք յաթшղшն. քաղաքագետ
Վեհափառն ու 6 եպիսկոպոսը չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՔաղաքացին տեսանկարահանել և պնդել էր, որ խանութի աշխատակիցը «Դիխլոֆոս» է փչել վաճառվող մրգերի վրա. ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում Աբովյանում 2 տղամարդ ծեծի են ենթարկել 36-ամյա մեկ այլ տղամարդու․ կասկածյալներից մեկը հայտնաբերվել էԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյանը վայրէջք է կատարել Ֆրանկֆուրտում (տեսանյութ)Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վիրավոր կաԳորիսի ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր»-ն ու «ՀայաՔվե»-ն հանդես կգան «Ապրելու քվե» դաշինքովՄարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է«Ընդդիմադիրները քաղաքականապես ռուս են». «Կարևորը թուրք չլինես». ՔՊ-ականին արձագանքեց ընդդիմադիր պատգամավորըՀորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել հերթական տանկերը
Ինձ լավ եմ զգում և առաջիկա օրերին կվերադառնամ աշխատանքի. ավտովթարիից հետո թատրոնի տնօրենը գրառում է արել
Ծովագյուղից Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգումԸնտրեցինք, ուրախացանք, փոշմանեցինք... նպաստից զրկված տավուշցիները փոշմանել ենԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը
Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում
ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են, ընդդիմությանը միացած՝ պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում». «Հրապարակ»․ Ռուսաստանում արտակարգ պայմաններում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըԻրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. իշխանությունն աշխատավարձերը կտրուկ բարձրացնում է.«Ժողովուրդ»Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութ)Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, հոսանքազրկված կլինեն մի շարք հասցեներ
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը
Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ». «Իրավունք» Իշխանությունները ամեն գնով փորձելու են Գևորգ Փարսյանից խլել «Կապանատան բանալին». «Հրապարակ»Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել ՕդեսայինՈվ է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը. «Իրավունք»Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք. մի՛ խոսացեք՝ դժվար ա՞». Փաշինյանն օդերով է հանել նորելուկներին. «Իրավունք»ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Ռազմաբազան ՝ պահեստ. «Հրապարակ»Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել. «Իրավունք»Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում. «Հրապարակ»Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համարԷդուարդ Թոփչյանը և կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԹրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի Ուկրաինա
Քաղաքականություն

Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կազմից մեկուսացնում են Արդարադատության ակադեմիայի ռեկտորին

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է լրացնել ՀՀ օրենսդրության մեջ առկա բացերը և ոչ ամբողջական կարգավորումները՝ նպատակ ունենալով բարձրացնել ՀՀ դատախազության գործունեության արդյունավետությունը: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 2-ի նիստում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը հայտնել է, որ նախաձեռնության ներկայացումը պայմանավորված է գործնականում ի հայտ եկած տարընթերցումների և ներքին հակասությունների վերացման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է վերանայել «պետական շահ» հասկացությունը՝ դրանում ներառելով նաև «հանրային շահ» հասկացությունը:

«Դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության գործառույթի իրականացման շրջանակում Դատախազությանը հնարավորություն կընձեռվի մասնակցել և լուծել համայնքի միջոցների տնօրինման և համայնքին պատճառված վնասի դեպքում իրականացվելիք դատավարական և իրավական գործընթացները: Մասնավորապես, այնպիսի խնդրահարույց իրավիճակներում, երբ համայնքի ղեկավարը չտեղեկացվածության, շահագրգռվածության կամ այլ պատճառով հայց չի ներկայացնում դատարան՝ ինքնակամ շինարարությունը դադարեցնելու, դրա հետևանքները վերացնելու, համայնքի սեփականության ապօրինի տիրապետումը դադարեցնելու, ժառանգություն ընդունելու հետ կապված և այլ պահանջներով: Նման կարգավորման պարագայում դա կարող է իրականացվել նաև Դատախազության կողմից՝ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում»,- ասել է փոխնախարարը:

Փաթեթով նախատեսվում է նաև Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կազմից հանել Արդարադատության ակադեմիայի ռեկտորին, քանի որ կարող են առաջանալ շահերի բախման իրավիճակներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գլխավոր դատախազին առընթեր այդ հանձնաժողովը դերակատարում ունի դատախազների թեկնածուների ցուցակի կազմման և դատախազների ատեստավորման գործընթացում:

Առաջարկվում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը լրացնել նոր հոդվածներով, ըստ որոնց՝ անհրաժեշտության դեպքում վերադաս դատախազի հանձնարարականով կարող է ստեղծվել դատախազների խումբ:

Դատախազների խմբի ղեկավարը կազմակերպում է դատախազների խմբի աշխատանքը, ղեկավարում եւ համակարգում է մյուս դատախազների գործողությունները:

Ակնկալվում է, որ նախագծերի ընդունմամբ հստակորեն կսահմանազատվեն նաև դատախազների խմբի ղեկավարի և անդամների լիազորությունների շրջանակները:

Հաջորդիվ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները և պարզաբանել առաջարկվող փոփոխությունների և լրացումների ընդունման անհրաժեշտությունը:

Անահիտ Մանասյանը հայտնել է, որ Դատախազության համակարգում նախաձեռնվել է բարեփոխումների լրջագույն փուլ, և այդ բարեփոխումները ներառում են նաև Դատախազության համակարգի ամբողջական զարգացման հայեցակարգային ուղղությունների մշակում, որի ուղղություններից մեկը գործադիր իշխանությունից Դատախազության անկախությունն է, որը հստակ միջազգային չափանիշ է: «Մենք որևէ բան այստեղ չենք հորինում, ամենօրյա աշխատանքի շրջանակում փորձ ենք անում երաշխավորել այդ չափանիշի իրացումը նաև Հայաստանի Հանրապետությունում: Միևնույն ժամանակ հանձնառություն ենք ստանձնել զարգացնելու ոլորտը բոլոր հնարավոր ասպեկտներով»,- ընդգծել է նա:

Պատգամավորները հնչեցրել են մի շարք հարցեր, առաջարկներ և դիտողություններ, որոնց նախաձեռնության հեղինակները կանդրադառնան առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Մասնավորապես, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն անհասկանալի են համարել, թե ինչու է նախաձեռնության քննարկումը Կառավարությունը համարել անհետաձգելի:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը: Նախագծով նախատեսվում է հստակեցնել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության շրջանակը՝ հնարավորություն տալով վերահսկողություն իրականացնել նաև տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերով, այդ թվում` տեխնիկական կանոնակարգերով, տեխնիկական անվտանգության նորմերով, կանոններով և հրահանգներով սահմանված դեպքերում և կարգով:

Միաժամանակ, ՇՎՏՄ կողմից օրենսդրությամբ սահմանված վերահսկողության արդյունավետությունը և գործառույթների որոշակիությունն ապահովելու նպատակով, նախագծով նախատեսվում է շտկել ՇՎՏՄ վերապահված վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը մտավոր սեփականության ոլորտում, որը, ըստ էության, ՇՎՏՄ վերահսկողության ոլորտներից դուրս է:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: