Իրանում երկրաշարժ է գրանցվել
Իրանի հարավային Ֆարսի նահանգում 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի խորությունը կազմել է 28.4 կմ: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը:
Էպիկենտրոնից Դարաբը բնակավայրը գտնվում է 83 կմ հեռավորության վրա, այստեղ բնակվում է 54 հազար մարդ: Ավերածությունների և տուժածների վերաբերյալ տեղեկություններ դեռևս չկան: