Գյումրու գազանանոցի արջերը տեղեփոխվեցին Երևան բուժզննում անցնելու համար
Գյումրու գազանանոցի երկու արջերը հունվարի 22-ի գիշերը հասցվեցին Երևանի կենդանաբանական այգի՝ բուժզննման, կենսունակության բարձրացման և կարճ ժամանակ հետո կենդանիների եվրոպական վերականգնողական կենտրոն տեղափոխման համար:
Շնորհակալություն բոլորին՝ ում ջանքերով հնարավոր եղավ իրականություն դարձնել արջերի այս երթուղին՝ դեպի նրանց բնականոն կյանք, գրում է Բնապահպանության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը: