ՀՅԴ-ականի մուտքը Հայաստան արգելվել է Փաշինյանի մեքենային ձվով հարվածելու համար է. Սինանյան
Բոլոր մարդիկ, որոնց մուտքն արգելվել են Հայաստան, կապված են մեկ միջադեպի հետ` ՀՀ պետական դրոշը կրող մեքենայի վրա ֆիզիկական հարձակման։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը` անդրադառնալով Հայաստան ՀՅԴ-ական Նժդեհ Գարագավորյանի մուտքի արգելքին։
Սինանյանը նշեց, որ խոսքը 4 անձի մասին է, որոնց մուտքը ՀՀ արգելվել է նույն գործով։
Հիշեցնենք, որ խոսքը բողոքի ակցիայի մասին է, որը տեղի էր ունեցել 2021 թ. հունիսի 1-ին Ֆրանսիայում, որտեղ հայ ցուցարարները Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ուղղությամբ ձվեր և այլ իրեր էին նետել։
«Ձու նետելը, մանավանդ պետական սիմվոլները կրող որևէ բանի վրա` ներառյալ մեքենայի, որի վրա ՀՀ դրոշն է, որի մեջ նստած է Հայաստանի վարչապետը, բողոքի անընդունելի ձև է»,–ասաց Սինանյանը։