Եթե չեմ սխալվում` Պետոն հարկատուների հաշվին ամսական 3000 դոլարի կարգի գումար է ստանում, Հ1-ում այսպիսի կապիկությունների համար. փորձագետ
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն անդրադարձել է Հ1–ի հաղորդավար Պետրոս Ղազարյանի և ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցազրույցին և թողել իր մեկնաբանությունը։
Նա մասնավորապես գրել է. «Կանչել ընդդիմադիր պատգամավորին Հ1 հարցազրույցի, հարցնել. «Եթե դուք լինեիք Նիկոլի տեղում, ի՞նչ էիք անելու Արցախի հարցով», պատասխանը չլսել, ընդհատել հյուրին ու նորից հարցնել. «Հա, բայց եթե դուք լինեիք Նիկոլի տեղում, ի՞նչ էիք անելու», հետո կրկին չթողնել պատասխանի ու նույն հարցը տալ...
Եւ այսպես՝ 26 րոպե։
Ենթադրում եմ, որ «զրույցը» եզրափակվել է հարցազրուցավարի «Տեսա՞ք, որ ասելիք չունեք» ոճի տափակությամբ, բայց մինչև վերջ նայելու առողջություն չունեի։
Մի խոսքով, այս գրառումը կարդալով ձեր կյանքից կխնայեք 26 րոպե, որը գուցե ծախսեիք դիտելու Պետրոս Ղազարյանի «հարցազրույցը» Քրիստինե Վարդանյանի հետ։
Հ.Գ. Ի դեպ, եթե չեմ սխալվում, Պետոն հարկատուների հաշվին ամսական 3000 դոլարի կարգի գումար է ստանում Հ1-ում այսպիսի կապիկությունների համար»։