Ի՞նչ կոչ է հղել Անգլիան Ճապոնիային և Հնդկաստանին
Բրիտանական խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թոբիաս Էլվուդը կոչ է արել Ճապոնիային և Հնդկաստանին ներառել AUKUS պաշտպանական համագործակցության մեջ, որը նախատեսում է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից միջուկային սուզանավերի տեխնոլոգիաների փոխանցում Ավստրալիային: Այս մասին տեղեկացնում է թուրքական Akşam-ը։
Պահպանողական պատգամավոր Էլվուդը հանդես է եկել համաձայնագրի ընդլայնման օգտին՝ Հնդկ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, միաժամանակ առաջարկելով ստեղծել ՆԱՏՕ-ի նման մարմին՝ պաշտպանական համագործակցությունը համակարգելու համար: Այս հայտարարությունը հնչել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգի և պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզի միջև՝ հաջորդ շաբաթ բրիտանացի և ամերիկացի գործընկերների հետ բանակցություններից առաջ։
Համաձայնագիրը, որի նպատակն է հնարավորություն տալ Ավստրալիային ստեղծել միջուկային էներգիայով սուզանավերի նավատորմ՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի տեխնոլոգիաների փոխանցման միջոցով, ստորագրվել է 2021 թվականի սեպտեմբերի 16-ին։
Թեև Չինաստանը նշված չէր համաձայնագրում, սակայն երեք երկրների շեշտադրումը «տարածաշրջանային անվտանգության աճող մտահոգությունների» վրա հանգեցրեց մեկնաբանությունների, որ համագործակցությունը դաշնագիր է, որի նպատակն է հավասարակշռել Պեկինի ռազմական ուժը տարածաշրջանում:
Չինաստանն արձագանքել է համաձայնագրին՝ ընդգծելով, որ դաշինքը կվնասի տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը, ինչպես նաև միջուկային զենքի տարածման միջազգային ջանքերին։
Պեկինի վարչակազմը, ուշադրություն հրավիրելով Ավստրալիային միջուկային տեխնոլոգիաների և նյութերի փոխանցման վրա, որը միջուկային զենք չունի, խնդրել էր, որ այն ստուգվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից (ՄԱԳԱՏԷ) միջուկային զենքի տարածման ռեժիմի շրջանակներում։