Արևմտամետ «ինքնիշխաններ», ինչու՞ եք լռում,գնացեք ԵՄ դեսպանատան մոտ ձեր բողոքի արդար ձայնը բարձրացրեք. Շարմազանով
ԵՄ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Բաքվի դեմ պատժամիջոցներ չեն քննարկվում՝ կապված Լաչինի ճանապարհի շրջափակման հետ։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել։
«Բաքվի գազը,խավիարն ու նավթը մարդու իրավունքներից կարևոր են Արևմուտքի համար։
Արևմտամետ «ինքնիշխաններ»,ինչու՞ եք լռում,գնացեք ԵՄ դեսպանատան մոտ ձեր բողոքի արդար ձայնը բարձրացրեք։
Թե՞ դուք մասնագիտացած եք միայն ՌԴ դեսպանատան ու 102-րդ ռուսական ռազմական բազայի դեմ բողոք անելու համար։
ՔՊ-ի նիկոլականներ, դուք ու՞ր եք։
Պահանջեք ԵՄ-ից պատժամիջոցներ կիրառեն օկուպանտ Ալիևի ու Ադրբեջանի դեմ։
Օկուպանտ բառն անգամ վախենում եք արտաբերել դուք»,- գրել է Շարմազանովը։