Սևանա լճի մակարդակը շարունակում է նվազել
2023 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 25 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա փետրվարի 1-ին գրանցված նիշին զիջելով 14 սանտիմետր։
Ինչպես տեղեկացրին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ից, 2023 թվականի հունվար ամսին Արփա-Սևան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սևանա լիճ է տեղափոխվել 2 միլիոն 580 հազար խորանարդ մետր ջուր։
Սևանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։