Փոխվել է Հատուկ բանակային կորպուսի ղեկավարությունը. պաշտոնանկ են արվել թե հրամանատարը, թե տեղակալները
ՀՀ Նախագահը հրամանագրեր է ստորագրել զինված ուժերում կադրային փոփոխությունների մասին։
Սամվել Պողոսյանն ազատվել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից, նրա փոխարեն հրամանատարի տեղակալ է նշանակվել Գագիկ Պողոսյանը։
Պաշտոնանկ է արվել նաև Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ Բագրատ Մաթևոսյանը, նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակվել է Լևոն Կասյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ պաշտոնից ազատվել է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արտակ Բուդաղյանը։ Նրա փոխարեն հրամանատար է նշանակվել Արմեն Գյոզալյանը՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: