Հրդեհ մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ
Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 23-ին, ժամը 10.35-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սեւանի փողոցում՝ «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող պահեստում հրդեհ է բռկվել: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ արտակարգ իրավիճակների արձագանքման եւ ՃԿԱԿ օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սմբատ Զորավարի փողոցի թիվ 11/1 հասցեում գտնվող (մուտքը՝ Սեւանի փողոցի կողմից) «Մանդարին Կոսմետիկա» ՍՊԸ-ի (տնօրեն՝ Մ. Ս.) պահեստում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.54-ին, մարվել՝ 11.15-ին: Այրվել է պահեստավորված կոսմետիկական արտադրանք (մոտ 12 քմ տարածքում):