Իրանը Պարսից ծոցում 5 նավ է գրավել
Իրանը 5 նավ է առգրավել՝ պատճառաբանելով, որ դրանք Պարսից ծոցում մաքսանենգ վառելիք են տեղափոխում: Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 23 մարդ։ Այս մասին գրում է թուրքական Akşam-ը՝ վկայակոչելով Իրանի պաշտոնական IRNA լրատվական գործակալությանը:
Գործակալությունը մասնավորապես նշում է, որ Հորմուզգան նահանգի դատական համակարգի ղեկավար Մուջթեբա Քահրամանին ասել է, որ Պարսից ծոցում մաքսանենգ վառելիքով բեռնված 5 նավակի վրա գործողություն է իրականացվել:
Հեղափոխության պահապանների բանակի գործողության արդյունքում նավերից առգրավվել է 400 հազար լիտր մաքսանենգ վառելիք: