Ադրբեջան-Թուրքիա համատեղ համալսարանի ստեղծումը մեծ նշանակություն ունի. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում պաշտոնական շփումների մեջ գտնվող Թուրքիայի Ազգային կրթության նախարար Մահմութ Օզերին: Այս մասին տեղեկացնում է թուրքական Güneş-ը։
«Քովիդ-19»-ի դեպքերով պայմանավորված տեսակոնֆերանսի ժամանակ Օզերն Ալիևին է փոխանցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջույնները: Շնորհակալություն հայտնելով, Ալիևը խնդրել է Օզերին իր ողջույնները փոխանցել նախագահ Էրդողանին։
Նշելով, որ Թուրքիան և Ադրբեջանը մեծ հաջողությունների են հասել կրթության ոլորտում համագործակցության մեջ, Ալիևն ասել է. «Մեծ նշանակություն ունի ադրբեջանա-թուրքական համատեղ համալսարանի ստեղծումը»։
Մատնանշելով Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակումը՝ Ալիևը հայտարարել է, որ անվտանգության աշխատակիցներից մեկի հերոսության շնորհիվ ահաբեկիչը վնասազերծվել է և դրանով իսկ կանխվել է դեսպանատան մյուս աշխատակիցների և ընտանիքի անդամների վրա հարձակումը։
Նախագահ Ալիևը հայտարարել է, որ ահաբեկչությունն Ադրբեջանի կողմից հետաքննվել է բոլոր առումներով և հավելել, որ թեև գործողությունը երկար է տևել, սակայն Իրանի ոստիկանության և անվտանգության ուժերի կողմից լուրջ միջոցներ չեն ձեռնարկվել։