Հայ կանայք ԵՄ դեսպանին նամակ ու Արցախի խորհրդանիշով թևնոց փոխանցեցին (տեսանյութ)
Արցախցի մայրերը եվրոպացի ազդեցիկ գործչին, 7 երեխաների մորը կոչ են արեկ իր նպաստն ունենալ Արցախի էներգետիկ ահաբեկչությունը դադարեցնելու, հումանիտար ճգնաժամը լուծելու հարցերում։
Ի նշան արցախցի կանանց արդար պահանջի ու համերաշխության, մի խումբ կանայք նախաձեռնել են խաղաղ ակցիա Հայաստանում Եվրամիության պատվիրակության դիմաց։
«Սա միասնության ու համերաշխության նախաձեռնություն է։ Մենք այստեղ ենք՝ արցախցի կանանց նամակը մեր ձեռքով հանձնելու ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին և խնդրել նրան նամակը Եվրահանձնաժողովի նախագահին հանձնել, արցախցի մայրերի ձայնը լսելի դարձնել։ արցախցի երեխաները հիսուն օրից ավելի է՝ մատնված են սովի, ցրտի, զրկված են դպրոցից ու մանկապարտեզից։ Կանգնեցրեք այս տեռորը, թույլ մի տվեք Ադրբեջանին գերի պահել 30 հազար երեխաների, մի դարձեք Ադրբեջանի հանցակիցը»,-ասաց ակցիայի մասնակիցներից Արաքսյա Գրիգորյանը՝ բարձրախոսով դիմելով ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին։