Շուշանիկ Բախշյանն իրեն մեղավոր չի ճանչում
«Շենգավիթ» ԲԿ-ի ձերբակալված բժշկուհի Շուշանիկ Բախշյանի փաստաբանը բողոք էր ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան:
Հիշեցնեք, որ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այսինքն , Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։ Ձերբակալված բժշկուհին իր մեղքը չէր ընդունել: Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց նիստը միչև 16:00-ն: