Սաակաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է իրեն մահից հետո թաղեն Ուկրաինայում
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատական նիստում հայտարարել է, որ ցանկանում է իր մահից հետո հուղարկավորվել Ուկրաինայում։
«Ես բացարձակապես վստահ եմ մեր հաղթանակին, բայց եթե չտեսնեմ այս հաղթանակը, որն այդքան մոտ է, իմ սիրտը պետք է թաղվի Կիևում։ Այն պատկանում է Ուկրաինային»,- դատարանում ասել է Սաակաշվիլին՝ Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկայից։
Նախկին նախագահը խոսել է ուկրաիներեն։ Նրա խոսքը թարգմանել է դատարան հրավիրված թարգմանիչը։ Ելույթն ավարտելուց հետո Սաակաշվիլին բարձրացրել է շապիկը և դատարանին ցույց տվել իր ֆիզիկական վիճակը՝ ներողություն խնդրելով բոլորից։