Եթե հարցը վերաբերում է հասարակական կարգի պահպանմանը` ոստիկանը ինքնուրույն կարող է որոշում կայացնել. ՔՊ-ականը` Եռաբլուրի դեպքի մասին (տեսանյութ)
Ցանկացած ոստիկան կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ–ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը` անդրադառնալով Եռաբլուրում ոստիկանների կողմից բռնի ուժով զոհվածների ծնողներին բերման ենթարկելու դեպքին:
«Եթե հարցը վերաբերում է հասարակական կարգի պահպանմանը` ոստիկանը ինքնուրույն որոշում կարող է կայացնել»,- ասաց Արմեն Խաչատրյանը։