Ինչ պայմաններ էլ լինեին զինվորների կեցավայրում` 5լ բենզին լցնելու դեպքում պետք է հրդեհվեր. ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ)
Բանակում դրական փոփոխությունները ոչ թե նոր ենք սկսել իրականացնել, այլ արդեն իրականացնում ենք։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ–ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը` արձագանքելով հարցին, թե այդ ինչ փոփոխություններ է իրականցնում իշխանությունն ի նպաստ բանակի, եթե բանակում դրական տեղաշարժ չկա (լրագրողը վկայակոչեց զորամասերի վիճակը)։
Դիտարկմանը, թե 15 զինվորի մահը ցույց տվեց, որ տարրական պայմաններ ապահովված չեն զորամասերում, Արմեն Խաչատրյանը չհամաձայնեց։
«Ինչ պայմաններ էլ լինեին` բենզին լցնելու դեպքում նույն վիճակն էր լինելու և հրդեհվելու էր»,- ասաց նա։