Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն վարորդական իրավունքի խմբակներՄհեր Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանովԻմ հայտարարությունից հետո Ռազմական ոստիկանության մեքենաները հեռացան «Զվարթնոց»-ի տարածքից․ ՄարուքյանՎերաքննիչ դատարանը Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքիԸնտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 2 անձԱրցախցիների գույքային պահանջների հարցով շուրջ 600 դիմում ենք ուղարկել ՄԻԵԴ․ ԲեգլարյանԱմբեր Կապիտալի կողմից կառավարվող և արևային էլեկտրակայանների պորտֆել միավորող «Սոլիս» ՓԲ ընկերությունը պարտատոմսեր է թողարկումՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամՓաշինյանի նշած՝ զբոսաշրջիկների թվի 34% աճը հիմնված է սխալ հրապարակված տվյալների վրա․ ՍիվիլնեթԱյսօր այնքան են կողոպտվել, ոտնահարվել ու նսեմացվել մեր շահերն ու հայկական գործոնը, որ կառավարումը վերածվել է ընդամենը «ծաղիկ ծախողի գործառույթի». ԶաքարյանԱյսօրվա դեբատի գլխավոր հարցը այն չէ, թե ով ում ինչ հարց կտա, այլ այն, թե ով ավելի շատ ժամանակ կունենա խոսելու ընտրողների հետ. Քաղաքագետի խորհուրդը՝ դեբատից առաջՄայիսին ՀՀ է այցելել 10%-ով ավելի շատ զբոսաշրջիկ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածումԱմառային զորակոչը Հայաստանում կմեկնարկի հունիսի 29-ին ու կավարտվի օգոստոսի 15-ինԱՄՆ-ն և Արևմուտքը Հայաստանին մոտենում են՝ «վերցրու և թալանիր» տրամաբանությամբ. Մարիա ԶախարովաՍուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները տարվել է Շողակաթի վանք«Անհաջող փորձ է ամոթալի իրավիճակից դուրս գալու». Սիմֆոնիկ նվագախումբը պատրաստ է հրապարակել Հանրայինին ուղղված պաշտոնական նամակներըԲելգորոդի ձեռնարկության տարածքում ուկրաինական ԱԹՍ–ի պայթյունից տղամարդ է վիրավորվելԸնտանիքներով, ընկերներով ու հարևաններով ողողենք ընտրատեղամասերը հույսով ու լույսով․ ՀարությունյանՓաշինյանը և ֆոն դեր Լայենը քննարկել են գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրվող աջակցության ծրագրերըԳագիկ Ծառուկյանը չի մասնակցի Հանրայինի բանավեճին․ ԲՀԿ-ն հանրահավաք է անցկացնում Ազատության հրապարակումՀՀ կառավարությունը մտադիր է հողատարածքներ գնել Երևանում` նոր ավտոճանապարհի կառուցման համարԱՄՆ-ն և Իսրայելը պարտություն են կրել Իրանի զինված ուժերից. Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա ԽամենեիՄենք շատ մոտ ենք նրան, որ 2018-ից սկսած մղձավանջը վերջապես կավարտվի. Մհեր ՄկրտչյանՀաստատվել է Հայաստան-Ղազախստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըՄի ամբողջ երկրի ճակատագրի հիմքում դնում են արկածախնդրությունն ու անթասիբությունը, հետո դեռ պետությունից են խոսում. Տիգրան ԱբրահամյանՌուսաստանը հարվածներ է հասցրել Խերսոնին և Խարկովին. կան զոհեր, տասնյակ վիրավորներ«Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել «Ուժեղ Հայաստան»-ն անցավ «ստուգատեսը», տպավորեց «ցուցադրությամբ». վերլուծաբանԴոլարի առքը 367 դրամ է, վաճառքը՝ 370. տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 4-ի դրությամբԱրթուր Օսիպյանը հրաժարվել է Անահիտ Մանասյանի ծառայություններիցՔՊ-ն 25-օրյա վարժական հավաքները դարձրել և դարձնում է պատժիչ գործիք․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Երևանը կարող է ընտրել ԵՄ-ն, բայց ոչ Ռուսաստանի կամ ԵԱՏՄ մյուս անդամների հաշվին. ՕվերչուկՕդի ջերմաստիճանը գնալով կբարձրանա․ հնարավոր են տեղումներԵթե ցանկանում ենք, որ մեր երկրում հաղթեն միասնությունը, փոխադարձ հարգանքն ու համերաշխությունը՝ պետք է ակտիվորեն մասնակցենք ընտրություններին. Գագիկ Ծառուկյան
Ես կարող եմ արժանապատիվ երկխոսություն վարել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ. Ռոբերտ Քոչարյան
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համաձայնագիրը Ռուբիոն ստորագրել է հունիսի 1-ինՀակառոպուցիոն կոմիտեի հաղորդագրություններին կից հրապարակված ձայնագրություններն ամբողջական չեն. Խուդոյան
Գոնե հասկանո՞ւմ եք, որ սա ուտում են երեխաներ. կաթնամթերքը ժամկետի մեջ է, բայց մեջը բորբոս է (լուսանկարներ)
Եթե հակված եք ընտրելու ՔՊ-ին, ապա պարզապես մի՛ գնացեք ընտրության, թե չէ կրկին զղջալու եք, ուշ է լինելուԵթե ԵՄ ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ. ՕվերչուկՀայաստանում ամենաարգահատելի երևույթներից մեկը բարբառային առանձնահատկություններով խոսքը թունոտ ձևով ծաղրելն է. Վարդան Ոսկանյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80.000 քաղաքացի. News.amՀակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտվել են մի խումբ անձանց կողմից ընտրակաշառք տալուհերթական դեպքերը Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. «Հրապարակ»
Ազատությունից զրկման հարցն այս անձի դեպքում բազմաթիվ հարցեր է առաջացնում. ՄԻՊ-ը՝ Արթուր Օսիպյանի մասին
Տան դուռը կոտրելով ներխուժել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Եղեգնաձորի թեկնածուի տուն․ լրագրողԱյս պահին խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և մեր ընկերների բնակարանները․ Իշխան Սաղաթելյան
Գյումրեցի 18-ամյա լրագրողին ԱԱԾ-ն ձերբակակել է․ ընտանիքի անդամները շոկի մեջ են
Ուկրաինան զանգվածային գրոհ է սկսել Ղրիմի ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներԻնչ է ասել Գևորգ Պապոյանը ջերմոցատերերին՝ ըստ նախարարության
Քաղաքականություն

Ադրբեջանական կողմում սկսել են հանրայնորեն քննադատել իշխանություններին՝ Արցախի բլոկադան համարելով ձախողված. ադրբեջանագետ

Արցախը արդեն 52 օր շրջափակված է, իսկ ադրբեջանական կողմում արդեն սկսել են հանրայնորեն քննադատել իշխանություններին՝ Արցախի բլոկադան համարելով ձախողված, անհեռատես ու սպոնտան քաղաքական գործողություն: Այս մասին տելեգամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը:

«Ադրբեջանական կողմը հիմնականում մի քանի հարց է առաջ բերում.

-Արցախում հայերին սովի մատնելով (գազ, հոսանքը անջատելով, բեռնափոխադրումները արգելելով) ավտոմատ կերպով հայերին հնարավորություն ենք տվել կրկին ակտիվացնել ինքնորոշման իրավունքի հարցը, ինչը պատերազմից հետո ջախջախել էին:

-Ադրբեջանական իշխանությունների խորհրդականների շնորհիվ (սա հեգնանքով է նշվում) այսօր հայերը ստացել են քարտ բլանշ ապացուցելու, որ արցախահայեր չեն կարող համատեղ ապրել:

-Էկոակտիվիստների ճանապարհին գտնվելը այլևս անիմաստ գործողություն է ու նպատակի չծառայող՝ հետևաբար պետք է մտածել, թե ինչպես էկոակտիվիստներին Լաչինի միջանցքին այնպես հանենք, որ քաղաքական հետևաքները մեղմ լինեն:

-Ճանապարհը փակելուց հետո հակաադրբեջանական բանաձևերի, որոշումների, քննարկումների, դատարանի հայցերի քննարկման ալիք է բարձրացել, որը մեղմելու համար բավականին երկար ժամանակ է հարկավոր լինելու:

-Նշում են, որ պետք էր նոյեմբերի 9-ին անցակետ տեղադրեին, երբ կար այդ լայն հնարավորությունը, այլ ոչ թե այն թողնել ապագայի հարց:

Հ.Գ. Իհարկե, այն որ այսօր Ադրբեջանում հասունացել է նման խոսույթ առաջին հերթին արցախահայերի տոկոնության, չհանձնվելու ու քաղաքական ճիշտ մարտավարության արդյունքն է՝ չհաշված բոլոր թերությունները, առանց որի հնարավոր չէր մեր պարագայում:

Հ.Գ.Գ. Իսկ պատկերացնում ե՞ք՝ Հայաստանում հայամետ կառավարություն լիներ որքան շուտ էր ճանապարհը բացվել…»: