Բլինկենը Չինաստանում քննարկելու է Ուկրաինայի հարցը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Չինաստան կատարելիք այցի ընթացքում մտադիր է ՉԺՀ-ի ղեկավարության հետ քննարկել մի շարք երկկողմ աշխատանքների վերսկսման հետ կապված հարցեր, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Նրա խոսքով՝ այս ուղևորության ընթացքում մեծ ուշադրություն է դարձվելու 2022 թվականի նոյեմբերին Բալիում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպման արդյունքին։