ԱՄՆ-ն պատրաստվում է ուկրաինական պատերազմի տարելիցին
Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր է հաստատել, որ Արևմուտքը կշարունակի Ուկրաինային անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Ուկրաինայում պատերազմի մեկնարկի տարելիցին։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Դուք անպայման մեզանից ավելին կլսեք տարելիցի շուրջ, ես չեմ ուզում շատ առաջ ընկնել, բայց կարելի է ենթադրել, որ ԱՄՆ վարչակազմը մի քանի բաների մասին կխոսի տարելիցին», - ասել է նա: