Բերման է ենթարկել Նախիջևանի քրեակատարողական ծառայության պետ Թոֆիկ Հասանովը
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել Նախիջևանի քրեակատարողական ծառայության պետ Թոֆիկ Հասանովին:
Արդարադատության գեներալ-մայորը կասկածվում է պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու մեջ, գրում են տեղական լրատվամիջոցները։
Թոֆիկ Հասանովը կալանավորվել է քրեական գործով, որը քննում է Պետական անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունը։ Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննչական մարմնի միջնորդությունն ուղարկվել է Սաբաիլի շրջանային դատարան։