Իրանը 3500 գործակալ ունի Ադրբեջանում. Diriliş Postası
Իրանի 3500 գործակալ ներթափանցել է Ադրբեջան, գրում է թուրքական Diriliş Postası-ը։
Իրանական հետախուզությունը ներկայացրել է 3500 Շիա տեղեկատուների, ովքեր պետք է ծառայեն Թեհրանին աստվածաբանության, քաղաքականության, տնտեսության, մշակույթի, անվտանգության, քաղաքացիական և ռազմական բնագավառում:
Ադրբեջանական հետախուզությունը հայտնաբերել է գործակալների, որոնց գործունեությունն իրականացվել է հատուկ ծրագրի շրջանակներում 1997-2011թթ: Սակայն 700 շիա տեղեկատուներին հաջողվել է լքել Ադրբեջանը։
Բոլոր այս տեղեկատուները Բաքու են մտել ադրբեջանցի կանանց հետ ամուսնանալով։ Ըստ ադրբեջանական օրենսդրության՝ փոխվել են նաև իրանցի գործակալների աշխատանքի նկարագրերը՝ նրանց տալով ավելի մեծ հնարավորություններ ամուսնությունից հինգ տարի հետո քաղաքացիություն ստանալու իրավունքի միջոցով: