15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսները շուտով կլինեն Երևանում (տեսանյութ)
Շուրջ յոթ տասնամյակ անց առաջին անգամ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կհամալրվի նոր տրոլեյբուսներով: Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից փոխադրամիջոցները շուտով կլինեն մայրաքաղաքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Իհարկե, կարծում եմ՝ տրոլեյբուսների այն քանակը, որը գալու է, մենք կավելացնենք անպայման, որպեսզի շարժակազմը Երևանում ավելի շատ լինի, քան մինչ այսօր օգտագործում էինք: Տրոլեյբուսը բնապահպանապես մաքուր տրանսպորտային միջոց է համարվում, ամբողջությամբ աշխատում է էլեկտրաէներգիայով, կարծում եմ՝ նաև ռազմավարական տեսակետից. էլեկտրաէներգիան Հայաստանի Հանրապետությունն ինքնին արտադրում է, և կախվածություն չունենք այլ պետություններից: Ապագան էլեկտրատրանսպորտինն է, և պետք է փոփոխություններ կատարենք»,- ընդգծում է քաղաքապետը:
Երևանն սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի. օրական գիծ է դուրս գալիս միջին հաշվով 40 միավոր շարժակազմ։ Չնայած հնամաշ վիճակին՝ տրոլեյբուսը քաղաքացիներից շատերի համար երթևեկելու նախընտրելի միջոց է, որից ամեն օր շուրջ 10.000 ուղևոր է օգտվում:
«Ունեցել ենք 27 երթուղի, այս պահին գործում է 5-ը: Նոր տրոլեյբուսները հնարավորություն ունեն ևս 70 կմ շահագործվել առանց հպակային լարերի, ինչը հնարավորություն կտա մեզ սպասարկել նաև նոր փողոցներ»,- նշում է «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանը: