Ուշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրել
Վազող տողեր

Աշխարհի չեմպիոնը լքեց ռինգը՝ նշելով, որ չի ցանկանում վնասել մյուս բռնցքամարտիկների կարիերան

Երևանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցության հայտ է ներկայացրել 95 մարզիկ Երևանից և մարզերից:

Հայաստանի առաջնությանը մասնակցում են ազգային հավաքականի բոլոր անդամները, բացի Հովհաննես Բաչկովից և Նարեկ Մանասյանից:

Ինչպես հատնում է sport.news.am-ը Առաջին մրցումային օրը սկսվեց սկանդալով։ Նախքան մեկնարկը, աշխարհի չեմպիոն, լեգենդար Իսրայել Հակոբկոխյանը բարձրացավ ռինգ և հայտարարեց, որ բողոքի ակցիա է իրականացնում, քանի որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան արգելել է նրա որդուն մասնակցել Հայաստանի առաջնությանը:

«Իմ տղան նախորդ տարի հաղթեց Հայաստանի առաջնությունում, բայց հաղթանակը նրան չտվեցին. ընդունեցի: Զբաղեցրեց երկրորդ տեղը, բայց նրան ոչ հավաքների հրավիրեցին, ոչ մրցումներին են տանում: Ես իմ ուժերով, իմ միջոցներով տղայիս մրցումների եմ տարել, որպեսզի նրա մոտ աճ լինի: Ֆեդերացիան, ի հակառակն ինձ, ոչինչ չի անում: Եղել է, որ առաջարկել եմ՝ իմ ֆինանսավորմամբ տղայիս էլ ընդգրկեն թիմ, թող մրցումների մասնակցի: Դա էլ թույլ չեն տվել: Ես էլ միջոցներ եմ գտել ու իմ հնարավորություններով տղայիս մրցումների եմ ուղարկում:

Դրանից հետո ֆեդերացիան բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին, Եվրոպական ֆեդերացիային( EUBC), թե ինչու են թույլ տվել, որ բռնցքամարտիկը մասնակցի միջազգային մրցաշարի: Եվրոպական ֆեդերացիան նրանց պատասխանել է, որ Հայաստանի ֆեդերացիայի որոշման խնդիրն է, թող ֆեդերացիան որոշի: Նրանք էլ որոշել են այսօր իմ տղային թույլ չտալ, որ Հայաստանի առաջնության մասնակցի: Սա թշնամություն է իմ երեխայի, նրա մարզական կարիերայի նկատմամբ»,- ասաց Հակոբկոխյանը:

Բողոքի ակցիան կարճ տևեց, աշխարհի չեմպիոնը լքեց ռինգը՝ նշելով, որ չի ցանկանում վնասել մյուս բռնցքամարտիկների կարիերան, ինչպես վնասել են իր որդունը:

Մի խումբ երիտասարդներ անմիջապես Իսրայել Հակոբկոխյանին դուրս տարան մարզադահլիճից: Նա այլևս դահլիճ չվերադարձավ:

Դահլիճում լրագրողների հետ զրույցում իրավիճակը մեկնաբանեց ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

«Ես չէի ուզի, որ Իսրայել Հակոբկոխյանն իրեն այսպես դրսևորեր, ամոթ է, որ մեր հարգարժան, նախկինում պատիվ ունեցող բռնցքամարտիկն այսպես է իրեն պահում: Նա շատ լավ գիտի իր կատարած սխալները:

Եվրոպական և միջազգային ֆեդերացիաններն ունեն հատուկ կանոնակարգեր: Իսրայել Հակոբկոխյանը և մի խումբ մարզիկներ ուրիշ ֆեդերացիայի անվան տակ մեկնում են միջազգային մրցաշարեր՝ Մեքսիկա, Լատվիա, Լեհաստան, Ֆինլանդիա և այլ վայրեր: Անհայտ կառույցի, ֆեդերացիայի անունից են ներկայանում, որն ինձ բացարձակ հետաքրքիր չի և մասնակցում են մրցաշարերի: Այնտեղից մեզ նամակներ են գալիս, որտեղ հարցնում են, թե ովքեր են Հայաստանի անունից մասնակցում միջազգային մրցաշարերին: Բացատրություններ են պահանջում ֆեդերացիայից, կառավարությունից, ԿԳՄՍՆ-ից:

Մենք մի քանի անգամ բոլոր մարզադպրոցներին նամակ ենք ուղարկել, որ եթե ցանություն կա մասնակցել որևէ մրցաշարի, տեղեկացրեք ֆեդերացիային, որը հայտ կներկայացնի: Ֆեդերացիան երբեք դեմ չի, որ մարզիկը թեկուզ իր միջոցներով գնա մրցաշարերի: Մենք պետք է հասկանանք, թե ովքեր են ներկայացնում Հայաստանը տվյալ մրցաշարերում: Պետք է իմանանք՝ ինչ կազմով են մեկնում, ով է ղեկավարը: Գուցե այդ թիմի հետ ուրիշ մարդիկ էլ են մեկնում, և մենք դրա մասին տեղյակ չենք: Հետո մեզանից պատասխան են պահանջելու միջազգային կառույցները:

Դեկտեմբերի վերջում ֆեդերացիան նորից նամակ ստացավ, որ Լեհաստանում հերթական մրցաշարում Հայաստանից թիմ է մասնակցում: Ինձ մրցավայրից զանգահարեց մրցաշարի գլխավոր մրցավարը և հարցրեց՝ ես թիմ ուղարկել եմ, թե ոչ: Պատասխանեցի, որ ոչ և, նրանց թույլ չտվեցին այնտեղ մասնակցել մրցման: Ավելի ուշ մենք EUBC-ից նամակ ստացանք, թե որ մարզիկներն են ֆեդերացիայից անկախ, այլ ֆեդերացիայի անվան տակ մասնակցել մրցաշարերի, բայց ներկայացել են, որպես Հայաստանի թիմ, և այդ մարզիկներ նկատմամբ պետք է տույժ-տուգանքներ կիրառվի: EUBC-ի նամակը կա, որտեղ մարզիկների անվան ցուցակում է նաև Իսրայել Հակոբկոխյանի որդու անունը: Ըստ այդմ, այս բոլոր մարզիկները որակազրկվում են և պետք է դուրս մնային Հայաստանի առաջնությունից:

Ինձ մի քանի շատ հարազատ մարդիկ դիմեցին, որ որևէ լուծում գտնենք այս իրավիճակում: Որոշեցինք, որ խախտումներ կատարած մարզիկները, նրանց մարզիչները պետք է գան ֆեդերացիա, դիմում գրեն, որ հետագայում նրանց արարքը չի կրկնվի, ստորագրեն իրենց դիմումների տակ, ես էլ միջամտեմ, հայտ ուղարկենք EUBC-ին և խնդրենք, որ մարզիկների պատիժը սահմանափակվի նկատողությամբ, այլ ոչ որակազրկումով:

Իսրայել Հակոբկոխյանն ասել է՝ ես չեմ ստորագրում, ինձ տվեք 1 միլիոն դոլար, կամ չգիտեմ ինչ, որ ստորագրեմ, ես էլ ասել եմ, որ չի ստորագրում՝ ինչ անեմ:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, ես՝ որպես նախագահ, ֆեդերացիայի հեղինակությանը շատ բծախնդիր ենք վերաբերվում, քանի որ մենք միջազգային ֆեդերացիայում ունենք լավ հեղինակություն և ինչ-որ մեկի համար չենք պատրաստվում այն կորցնել, ով ուզում է լինի:

Ես չեմ արգելել նրա որդուն՝ մասնակցի, EUBC-ն որակազրկել է: Խախտում կատարած մարզիկները 5-ն էին: 4-ը եկել, ստորագրել են և իրավունք են ստացել մասնակցել Հայաստանի առաջնությանը: Հարցը կլուծվեր, եթե Հակոբկոխյանն ադեկվատ վերաբերմունք ցույց տար:

Մենք էլ ենք նախկինում այլ ֆեդերացիա հիմնել, երբ ես ցանկանում էի ֆեդերացիայի նախագահ դառնալ: Հայաստանից թիմ եմ ներկայացրել տարբեր երկրներ, բայց ոչ մի անգամ չենք մասնակցել այնպիսի մրցաշարերի, որոնք կարող էին հայկական բռնցքամարտի, Հայաստանի հեղինակության հետ խաղալ: Ես այդ ամենին տիրապետել եմ, նախկինում դպրոց էլ եմ գնացել, ինստիտուտ էլ եմ սովորել եւ գիտեմ ՝ ինչ է կատարվում, ինչպես պետք է լինի, որ օրենքների համաձայն պետք է շարժվել: Այսօր վերցնել թիմ, տանել մրցաշարի ու ներկայանալ Հայաստանից, միայն խնդիր են ստեղծում մեր ֆեդերացիայի համար»,- ասաց Հովհաննես Հովսեփյանը: