Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում
Հունվարի 30-ին, ժամը 02.00-ին, Այրումի սահմանապահ անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 30-ամյա Ֆելիքսի Ա.-ն: Նա 2022 թ. մայիսի 25-ից Սանկտ Պետերբուրգ քաղաքի և Լենինգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) 4-րդ մասի մեղադրանքով: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։
Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: