Իսրայելի ԱԳ նախարարը մոտ ապագայում կայցելի Կիև
Իրանի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին ասել է, որ մտադիր է մոտ ապագայում այցելել Կիև։ Այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post-ը:
«Ես խոսեցի Ուկրաինայում իմ գործընկերոջ՝ Արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ և տեղեկացրեցի նրան, որ առաջիկա շաբաթների ընթացքում Կիևում Իսրայելի դեսպանատունը կվերադառնա լիարժեք գործունեության: Ես նրան տեղեկացրել եմ նաև մոտ ապագայում Կիև այցելելու իմ պլանների մասին»,- ասել է Քոհենը։