Իրանի լրտեսական ցանցի դեմ գործողություն՝ Բաքվում
Ադրբեջանում Իրանի լրտեսական ցանցի դեմ գործողություն է իրականացվել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Akşam-ը՝ Ադրբեջանի ՆԳՆ աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Բաքվում և շրջաններում գործողություններ են իրականացվել՝ որոշ հաստատությունների և աշխատատեղերի վրա:
Այդ կազմակերպությունների թվում են «SalamNews» լրատվական գործակալությունը, որը հայտնի է իր իրանամետ հաղորդումներով և «Ինտերազ» հեռուստաալիքը։
Գործողության ընթացքում 7 մարդ է բերման ենթարկվել։
Հունվարի 27-ի առավոտյան Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման հետևանքով զոհվել է դեսպանատան անվտանգության պետը և վիրավորվել անվտանգության երկու աշխատակից։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարձակումը որակել է որպես ահաբեկչական գործողություն։
Հարձակումից հետո Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը դադարեցվել է, և ողջ անձնակազմը և նրանց ընտանիքները վերադարձել են Բաքու։