Չինաստանի նախագահն այցելել է Իրան
14 տարվա ընթացքում առաջին անգամ Չինաստանի ղեկավարն այցելել է Իրան, այս մասին տեղեկացնում է oxu.az կայքը:
Չինաստանի նախագահ Սի Ձինպինը 14 տարվա մեջ Չինաստանի առաջին ղեկավարն է, ով այցելել է Իրան: Երեկ երեկոյան Իրանի նախագահ Հասան Ռոհանին Սի Ձինպինին ընդունել է Սադաբադ պալատում:
Սի Ձինպինը Թեհրան է ժամանել 6 նախարարի և 3 փոխնախարարի հետ: Նախատեսվում է Իրանի հետ 18 տարբեր ոլորտների վերաբերող արձանագրություններ ստորագրել: Չինաստանի նախագահն Իրանից առաջ այցելել է Եգիպտոս և Սաուդիան Արաբիա: Իրան այցի ժամանակ քննարկվել են նաև վերջին օրերին Սաուդիան Արաբիայի և Իրանի լարված հարաբերություններին վերաբերող հարցեր:
Աշխարում նավթի արտահանմամբ 5-րդ տեղն զբաղեցնող Իրանը, Չինաստանին մատակարարվող նավթի ծավալներով 6-րդն է: Մեկ օրում մատակարարում է 542 հազար բարել նավթ: 2014 թվականին երկու երկրների միջև առևտուրը հասել է 52 մլրդ դոլլարի: