«Եթե 600 000 մարդ իրոք Նիկոլ ա պաշտում, ուրեմն դա մեր ազգի խայտառակությունն ա»․ զոհվածի հայր (տեսանյութ)
Եթե ասում են, որ Եռաբլուրը միայն ծնողներինը չէ, ուրեմն ես բիռկա կկպցնեմ իմ երեխու գերեզմանին, որ թուրքերի ու նիկոլականների մուտքն արգելվում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատրեազմի զոհված զինվոր Արամ Թունյանի հայրը։
«Ինքը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանը-հեղ․) իրավունք չունի մոտենա էդ զինվորների գերազմանին, սուտ չոքի ու արցունքներ թափի, սուտ ներողություն խնդրի։ Ներողությունով բան դուրս չի գա։ Մենակ ներողությունով չի՝ 5000 երեխա կոտորվեց։ Հերակլեսը 2000 մանուկ սպանեց՝ մանկասպան կարգվեց, Նիկոլը 5000 երեխայի կյանք խլեց, Աստծո տեղ են դնում»,- ասաց զոհվածի հայրը՝ հավելելով, որ 600 հազար մարդ չի կարող Նիկոլ պաշտել։
«Եթե 600 000 մարդ իրոք Նիկոլ ա պաշտում, ուրեմն դա մեր ազգի խայտառակությունն ա»,- ասաց նա։
Զոհվածի հայրը նկատում է, որ գնալու են մինչև վերջ։ «Ինքն է ասում՝ ես գլխավոր մեղավորն եմ, մինչև վերջն այն է, որ այդ գլխավոր մեղավորը պատժվի»։